Catalog of standards
| AST ISO 10639-2018 | |||||||
| Title | Plastics piping systems for pressure and non-pressure water supply -- Glass-reinforced thermosetting plastics (GRP) systems based on unsaturated polyester (UP) resin | Description | Սույն ստանդարտով սահմանվում են չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկ խողովակաշարերի բաղկացուցիչ մասերի հատկությունները: Ստանդարտը համապատասխանում է ճնշումային և ոչ ճնշումային ջրամատակարարմանը՝ ներառելով չմշակված ջուրը, ոռոգման ջուրը, հովացնող ջուրը, խմելու ջուրը, աղի ջուրը, ծովի ջուրը, ճնշումային ջրատարերը էլեկտրակայաններում, մշակող կայանները և ջրի հիման վրա այլ կիրառությունները, սակայն չի սահմանափակվում այդքանով: Սույն ստանդարտը կիրառելի է ճկուն կամ կոշտ միացքներով առանցքային ուղղությամբ ծայրային կրող հատկությամբ կամ առանց դրա, ապակե մանրաթելով ամրանավորված խողովակաշարերի համար, որոնք հիմնականում նախատեսված են ստորգետյա կոնստրուկցիաներում կիրառման համար: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Սույն փաստաթղթի կիրառման համար բազմաեթերի խեժ տերմինը ներառում է նաև վինիլային եթերի խեժը: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Սույն փաստաթղթին համապատասխանող խողովակաշարերը կարող են օգտագործվել նաև վերգետնյա խողովակաշարերի կիրառման համար, այն դեպքում, երբ շրջակա միջավայրի ազդեցությունը և հիմքերի տեղակայումը հաշվի են առնված խողովակների, կցամասերի և միացքների նախագծման մեջ: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 3. Սույն փաստաթուղթը կարող է կիրառվել նաև այլ կայանքների համար, ինչպես օրինակ` ճկուն բազմաեթերային խողովակներ օգտագործող ջրահեռացման խողովակաշարերի երեսպատման վերականգնման ժամանակ: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 4. Սույն փաստաթուղթը վկայակոչված է նաև ԻՍՕ 25780-ում, որը սահմանում է ներմղվող (jacking) կայանքների համար կիրառվող ջերմառեակտիվ պլաստիկ (GRP) խողովակաշարերին ներկայացվող պահանջները: Սույն փաստաթուղթը վկայակոչող խողովակների ջերմաստատիկ ճնշման նախագծմանը ներկայացվող պահանջները համապատասխանում են ԻՍՕ/ՏՍ 20656-1-ում ներկայացված պահանջներին և ԻՍՕ 2394-ում և ԵՆ 1990-ում նկարագրված կառուցվածքների հուսալիության ընդհանուր դրույթներին: Սույն միջազգային ստանդարտները ներկայացնում են նախագծման մեթոդների ներդաշնակեցման գործընթացները և ուշադրություն հրավիրում թերությունների հավանականության, ինչպես նաև թերությունների հնարավոր հետևանքների վրա: Նախագծման մեթոդները հիմնված են ամրության պաշարի գործակցի հայեցակարգի, ինչպես նաև ռիսկի կառավարման նախագծման վրա: Սույն փաստաթուղթը կիրառելի է 50 մմ-ից 4000 մմ անվանական տրամաչափով խողովակների, կցամասերի և դրանց միացքների համար, որոնք նախատեսված են կիրառել: Խողովակաշարային համակարգում տարբեր անվանական ճնշման և կոշտության շարքի խողովակները և կցամասերը կարող են կիրառվել միասին: Կետ 4-ում սահմանված են չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ջերմառեակտիվ պլաստիկների խողովակային համակարգերի ընդհանուր ասպեկտները, որոնք նախատեսված են կիրառել ճնշման տակ կամ առանց ճնշման ջրամատակարարման ոլորտում: Կետ 5-ում սահմանված են հավելումով կամ առանց դրա, և/կամ լցանյութերով, չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ջերմառեակտիվ պլաստիկից պատրաստված խողովակների բնութագրերը: Խողովակները կարող են ունենալ ջերմապլաստիկ կամ ջերմառեակտիվ ռետինե միջադիր: Կետ 5-ում սահմանված են նաև սույն փաստաթղթում վկայակոչված փորձարկման մեթոդների փորձարկման պարամետրերը: Կետ 6-ում սահմանված են չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկից պատրաստված, ջերմապլաստիկ կամ ջերմառեակտիվ ռետինե միջադիրով կամ առանց դրա կցամասերի բնութագրերը, որոնք նախատեսված են կիրառել ջրամատակարարման համար: Կետ 6-ում սահմանված են արմունկների, եռաբաշխիկների, հարմարակների, փողալայնուկայ-կցաշուրթավոր կցորդիչների և կցաշուրթավոր հարմարակների չափերին և աշխատանքային բնութագրերին ներկայացվող պահանջները: Կետ 6-ն ընդգրկում է կցամասերի կառուցվածքային նախագծի հաստատմանը ներկայացվող պահանջները: Այն կիրառելի է այն կցամասերի համար, որոնք պատրաստված են, կիրառելով հետևյալ տեխնոլոգիաներից որևէ մեկը. - պատրաստում ուղիղ գծով խողովակներից, - կաղապարման միջոցով 1) շղթայի շիկացման փաթույթով, 2) ժապավենաձգի, 3) հպումային կաղապարման, և 4) տաք կամ սառը սեղմմամբ կաղապարման: Կետ 7-ը կիրառելի է և ստորգետնյա և վերգետնյա ջրամատակարարման համար կիրառվող չհագեցած բազմաեթերի խեժի հիմքով ապակե մանրաթելով ամրանավորված ջերմառեակտիվ պլաստիկից պատրաստված խողովակային համակարգում կիրառվող միացքների համար: Այն ընդգրկում է միացքների նախագծի հիմնավորմանը ներկայացվող պահանջները: Կետ 7-ը սահմանում է տեսակի փորձարկման իրականացման պահանջները հետևյալ միացքների համար, որպես խողովակաշարի կամ համակարգի հայտարարված անվանական ճնշման արժեքի գործառույթ. ա) կցորդչի (օղագոտի) և խողովակների փողալայնակների միացումների ներքին էլեմենտի (ներառյալ կրկնակի կցորդչի) միացքները կամ մեխանիկական միացքները, բ) միակցված կցորդչի (օղագոտի) և խողովակների փողալայնակների միացումների ներքին էլեմենտի միացքները, գ) ցեմենտանյութով կամ փաթաթելու միջոցով ամրացված միացքները, դ) հեղույսային կցաշուրթային միացքները: | ||||
| Կարգավիճակը | Acting | ||||||
| Accepted In RA | "National Institute of Standards" CJSV 2004 | ||||||
| № | 22-Լ | ||||||
| Date Accepted In RA | 2019-02-25 | ||||||
| Date Enacted | 2020-01-01 | ||||||
| Developer of the normative document and its address | |||||||
| Category | AST ISO | ||||||
| Classification |
93.025 CIVIL ENGINEERING External water conveyance systems |
||||||
| Classification |
91.140.60 CONSTRUCTION MATERIALS AND BUILDING Installations in buildings Water supply systems |
||||||
| Classification |
23.040.20 FLUID SYSTEMS AND COMPONENTS FOR GENERAL USE Pipeline components and pipelines Plastics pipes |
||||||
| References |
"-" = Quotes
|
||||||
| Registration date | 2019-03-05 | ||||||
| Registrational № | 1454-2019 | ||||||
| Page Count | |||||||
| Info Source | IUS №1-2019 | ||||||
| Language of the original | Armenian | ||||||
| Translated to | |||||||
| Keywords | |||||||
| Modifications | No modifications made | ||||||
| Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 | 44500 | ||||||