Catalog of standards
| AST ISO/IEC 10181-6-2012 | |||||||
| Title | Information technology. OPEN SYSTEMS INTERCONNECTION - SECURITY FRAMEWORKS FOR OPEN SYSTEMS: INTEGRITY FRAMEWORK | Description | Բաց համակարգերի անվտանգության հիմունքներին վերաբերող սույն ստանդարտով սահմանվում են բաց համակարգերում անվտանգության ծառայության կիրառումը, որտեղ «բաց համակարգ» տերմինը կիրառված է այնպիսի բնագավառներում, ինչպիսին են տվյալների բազան, բաշխված կիրառումները, տվյալների բաց բաշխված մշակումը և բաց համակարգերի փոխազդեցությունը: Անվտանգության հիմունքները վերաբերվում են համակարգերի ներսում օբյեկտների և համակարգերի պաշտպանությունն ապահովող միջոցների և համակարգերի միջև փոխազդեցության սահմանմանը: Անվտանգության հիմունքները չեն վերաբերվում համակարգերի կամ մեխանիզմների կառուցման մեթոդաբանությանը: Անվտանգության հիմունքներն ուղղված են տվյալների տարրերին և գործողությունների հաջորդականությանը (բայց ոչ հաղորդակարգի տարրերին), որոնք կարող են օգտագործվել անվտանգության հատուկ ծառայություններ ստանալու համար: Այդ անվտանգության ծառայությունները կարող են տարածվել համակարգերի հաղորդակցական օբյեկտների, ինչպես նաև համակարգերի միջև փոխանցվող տվյալների և համակարգերի կողմից կառավարվող տվյալների վրա: Սույն ստանդարտը վերաբերվում է տեղեկատվության ամբողջականության ապահովմանը` դրանց փնտրման, փոխանցման և կառավարման ժամանակ: Այն` 1) սահմանում է տվյալների ամբողջականության հիմնական հասկացությունները, 2) նույնականացնում է ամբողջականության մեխանիզմների հնարավոր դասերը, 3) դասակարգում և նույնականացնում է հնարավորությունները ամբողջականության մեխանիզմների յուրաքանչյուր դասի համար, 4) նույնականացնում է ամբողջականության մեխանիզմի դասերի ապահովման համար անհրաժեշտ կառավարումը, 5) դիտարկում է ամբողջականության մեխանիզմների և օժանդակ ծառայությունների փոխազդեցությունը անվտանգության այլ ծառայությունների և մեխանիզմների հետ: Այս հիմունքները կարող են կիրառվել մի շարք տարբեր տեսակի ստանդարտների մեջ, ներառյալ` 1) ստանդարտներ, որոնք ներառում են ամբողջականության կոնցեպցիան, 2) ստանդարտներ, որոնք սահմանում են ռեֆերատային ծառայությունները(abstract services)` հաշվի առնելով ամբողջականությունը, 3) ստանդարտներ, որոնք սահմանում են ամբողջականության ծառայության օգտագործումը, 4) ստանդարտներ, որոնք սահմանում են ամբողջականությունն ապահովող միջոցներ բաց համակարգի ճարտարապետության ներսում, 5) ստանդարտներ, որոնք սահմանում են ամբողջականության մեխանիզմները: Այսպիսի ստանդարտները կարող են օգտագործել այս հիմունքները հետևյալ կերպ. 1. 1), 2), 3). 4) և 5) տեսակի ստանդարտները կարող են կիրառել սույն հիմունքների տերմինաբանությունը, 2. 2), 3), 4) և 5) տեսակի ստանդարտները կարող են կիրառել սույն ստանդարտի 7-րդ կետում սահմանված հնարավորությունները, 3. 5) տեսակի ստանդարտները կարող են հիմնված լինել սույն ստանդարտի 8-րդ կետում սահմանված մեխանիզմների դասերի վրա: Անվտանգության այս հիմունքներում նկարագրված որոշ ընթացակարգերով հասնում են ամբողջականությանը գաղտնագրային մեթոդների կիրառման միջոցով: Այս հիմունքները կախված չեն օգտագործված որոշակի գաղտնագրերից կամ այլ ալգորիթմներից, սակայն ամբողջականության մեխանիզմների որոշ դասեր կարող են կախված լինել ալգորիթմի որոշակի հատկություններից: Սույն ստանդարտով սահմանված ամբողջականությունը որոշվում է տվյալների արժեքի հաստատունով: Այս հասկացությունը ներառում է բոլոր դեպքերը, որում տվյալների արժեքը համարվում է նույնը (օրինակ` ASN.1 կոդավորման միևնույն արժեքը): Անփոփոխականության այլ ձևեր ներառված չեն: Սույն ստանդարտում տվյալների օգտագործումը ներառում է տվյալների կառուցվածքի բոլոր տեսակները (օրինակ, տվյալների հավաքածուն, տվյալների հաջորդականությունը, ֆայլային համակարգերը և տվյալների բազաները) Սույն հիմունքներն ուղղված են այն տվյալների ամբողջականության ապահովմանը, որոնք պոտենցիալ հարձակվողների համար համարվում են փոփոխման համար հասանելի: Հետևաբար, այն գաղտնագրային և ոչ գաղտնագրային մեխանիզմների միջոցով կենտրոնանում է ամբողջականության ապահովման վրա, որի համար բացառապես վստահելի չէ կարգավորող հասանելիությունը: | ||||
| Կարգավիճակը | Acting | ||||||
| Accepted In RA | The Ministry of Economy of the Republic of Armenia2008 | ||||||
| № | 1-А | ||||||
| Date Accepted In RA | 2012-01-09 | ||||||
| Date Enacted | 2012-01-15 | ||||||
| Developer of the normative document and its address | National Institute of Standards CJSV (Yerevan) 2004 | ||||||
| Category | AST ISO | ||||||
| Classification |
35.100.01 INFORMATION TECHNOLOGY. OFFICE MACHINES Open systems interconnection (OSI) Open systems interconnection in general |
||||||
| References |
"-" = Quotes
|
||||||
| Registration date | 2012-01-16 | ||||||
| Registrational № | 931-2012 | ||||||
| Page Count | |||||||
| Info Source | IU AST №1-2012 | ||||||
| Language of the original | Armenian | ||||||
| Translated to |
Armenian |
||||||
| Keywords |
Unshield Basic Reference Model definitions Validate Integrity-protected channel Integrity-protected -data Integrity-protected-environment Shield |
||||||
| Modifications | No modifications made | ||||||
| Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 | 22000 | ||||||