ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 10181-6-2012
Վերնագիր Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Բաց համակարգերի փոխազդեցություն, բաց համակարգերի անվտանգության հիմունքներ. Ամբողջականության հիմունքներ
Նկարագրություն Բաց համակարգերի անվտանգության հիմունքներին վերաբերող սույն ստանդարտով սահմանվում են բաց համակարգերում անվտանգության ծառայության կիրառումը, որտեղ «բաց համակարգ» տերմինը կիրառված է այնպիսի բնագավառներում, ինչպիսին են տվյալների բազան, բաշխված կիրառումները, տվյալների բաց բաշխված մշակումը և բաց համակարգերի փոխազդեցությունը: Անվտանգության հիմունքները վերաբերվում են համակարգերի ներսում օբյեկտների և համակարգերի պաշտպանությունն ապահովող միջոցների և համակարգերի միջև փոխազդեցության սահմանմանը: Անվտանգության հիմունքները չեն վերաբերվում համակարգերի կամ մեխանիզմների կառուցման մեթոդաբանությանը: Անվտանգության հիմունքներն ուղղված են տվյալների տարրերին և գործողությունների հաջորդականությանը (բայց ոչ հաղորդակարգի տարրերին), որոնք կարող են օգտագործվել անվտանգության հատուկ ծառայություններ ստանալու համար: Այդ անվտանգության ծառայությունները կարող են տարածվել համակարգերի հաղորդակցական օբյեկտների, ինչպես նաև համակարգերի միջև փոխանցվող տվյալների և համակարգերի կողմից կառավարվող տվյալների վրա: Սույն ստանդարտը վերաբերվում է տեղեկատվության ամբողջականության ապահովմանը` դրանց փնտրման, փոխանցման և կառավարման ժամանակ: Այն` 1) սահմանում է տվյալների ամբողջականության հիմնական հասկացությունները, 2) նույնականացնում է ամբողջականության մեխանիզմների հնարավոր դասերը, 3) դասակարգում և նույնականացնում է հնարավորությունները ամբողջականության մեխանիզմների յուրաքանչյուր դասի համար, 4) նույնականացնում է ամբողջականության մեխանիզմի դասերի ապահովման համար անհրաժեշտ կառավարումը, 5) դիտարկում է ամբողջականության մեխանիզմների և օժանդակ ծառայությունների փոխազդեցությունը անվտանգության այլ ծառայությունների և մեխանիզմների հետ: Այս հիմունքները կարող են կիրառվել մի շարք տարբեր տեսակի ստանդարտների մեջ, ներառյալ` 1) ստանդարտներ, որոնք ներառում են ամբողջականության կոնցեպցիան, 2) ստանդարտներ, որոնք սահմանում են ռեֆերատային ծառայությունները(abstract services)` հաշվի առնելով ամբողջականությունը, 3) ստանդարտներ, որոնք սահմանում են ամբողջականության ծառայության օգտագործումը, 4) ստանդարտներ, որոնք սահմանում են ամբողջականությունն ապահովող միջոցներ բաց համակարգի ճարտարապետության ներսում, 5) ստանդարտներ, որոնք սահմանում են ամբողջականության մեխանիզմները: Այսպիսի ստանդարտները կարող են օգտագործել այս հիմունքները հետևյալ կերպ. 1. 1), 2), 3). 4) և 5) տեսակի ստանդարտները կարող են կիրառել սույն հիմունքների տերմինաբանությունը, 2. 2), 3), 4) և 5) տեսակի ստանդարտները կարող են կիրառել սույն ստանդարտի 7-րդ կետում սահմանված հնարավորությունները, 3. 5) տեսակի ստանդարտները կարող են հիմնված լինել սույն ստանդարտի 8-րդ կետում սահմանված մեխանիզմների դասերի վրա: Անվտանգության այս հիմունքներում նկարագրված որոշ ընթացակարգերով հասնում են ամբողջականությանը գաղտնագրային մեթոդների կիրառման միջոցով: Այս հիմունքները կախված չեն օգտագործված որոշակի գաղտնագրերից կամ այլ ալգորիթմներից, սակայն ամբողջականության մեխանիզմների որոշ դասեր կարող են կախված լինել ալգորիթմի որոշակի հատկություններից: Սույն ստանդարտով սահմանված ամբողջականությունը որոշվում է տվյալների արժեքի հաստատունով: Այս հասկացությունը ներառում է բոլոր դեպքերը, որում տվյալների արժեքը համարվում է նույնը (օրինակ` ASN.1 կոդավորման միևնույն արժեքը): Անփոփոխականության այլ ձևեր ներառված չեն: Սույն ստանդարտում տվյալների օգտագործումը ներառում է տվյալների կառուցվածքի բոլոր տեսակները (օրինակ, տվյալների հավաքածուն, տվյալների հաջորդականությունը, ֆայլային համակարգերը և տվյալների բազաները) Սույն հիմունքներն ուղղված են այն տվյալների ամբողջականության ապահովմանը, որոնք պոտենցիալ հարձակվողների համար համարվում են փոփոխման համար հասանելի: Հետևաբար, այն գաղտնագրային և ոչ գաղտնագրային մեխանիզմների միջոցով կենտրոնանում է ամբողջականության ապահովման վրա, որի համար բացառապես վստահելի չէ կարգավորող հասանելիությունը:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն2008
1-А
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2012-01-09
Գործարկման թվականը 2012-01-15
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 35.100.01
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
Բաց համակարգերի փոխադարձ կապ
Բաց համակարգերի փոխադարձ կապ ընդհանուր առմամբ
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ/ԻԷԿ 10181-6:1996
Գրանցման ամսաթիվը 2012-01-16
Գրանցման № 931-2012
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №1-2012
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է Հայերեն
Հանգուցային բառեր Չպաշտպանելու գործառույթ
Բազային ստուգիչ մոդելի սահմանումները
Ստուգում
Ամբողջականությունը պաշտպանված կապուղի
Ամբողջականությունը պաշտպանված տվյալներ
Ամբողջականությունը պաշտպանված միջավայր
Պաշտպանելու գործառույթ
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 22000