ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Փորձարկման լաբորատորիա

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կազմում ընդգրկված է Փորձարկման լաբորատորիան, որը Հայաստանի Հանրապետությունում եղել է առաջին հավատարմագրված լաբորատորիան։

Փորձարկման լաբորատորիան վերջին անգամ հավատարմագրվել է 2020թ.։ Այն Եվրահանձնաժողովի DG VI Գինիների կոմիտեի կողմից ճանաչվել է որպես Եվրամիության անդամ երկրներ արտահանվող խաղողի հյութի, քացախի և գինիների VI-1 համապատասխանության փաստաթուղթ (սերտիֆիկատ) շնորհող լաբորատորիա։ 

Հավատարմագրման ոլորտի շրջանակներում լաբորատորիան իրականացնում է հետևյալ փորձարկումները.

  • սննդամթերքի,
  • օծանելիքակոսմետիկական արտադրանքի,
  • մանկական խաղալիքների,
  • սննդամթերքի հետ շփվող պոլիմերային արտադրանքի,
  • փաթեթվածքի,
  • սանիտարահիգիենիկ թղթե արտադրանքի,
  • լվացող և մաքրող միջոցների,
  • ներկերի և լաքերի,
  • գունավոր մետաղների հարգորոշման,
  • արդյունաբերական կանեփի,
  • քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների,
  • նավթամթերքի՝ վառելիքի,
  • հեղուկ ածխաջրածնային գազերի,
  • յուղերի,
  • քսուկների,
  • արգելակի հեղուկների,
  • հակասառիչների։