Ստանդարտացման և չափագիտության ոլորտը Հայաստանում ձևավորվել է 1920-ական թվականներին։ 1931 թվականին հիմնադրվել է «Արմստանդարտ»-ը, իսկ հետագայում ստեղծվել են ոլորտը համակարգող ազգային կառույցներ և լաբորատորիաներ։
Անկախությունից հետո ոլորտը զարգացել է միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան՝ ապահովելով ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և լաբորատոր փորձարկումների ազգային համակարգի զարգացումը։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի գործունեությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքների համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս։
Գործունեության հիմնական ուղղություններ
Գործունեության հիմնական ուղղություններ
· Ստանդարտացում
Ազգային, միջազգային, տարածաշրջանային և միջպետական ստանդարտների ընդունում
և գործարկում։ Ստանդարտացման աշխատանքների կազմակերպամեթոդական
ընթացակարգերի սահմանում։ Ստանդարտների նախագծերի փորձաքննություն և
ընդունված ստանդարտների հաշվառում։ Ստանդարտացման նորմատիվ
փաստաթղթերի ազգային ֆոնդի վարում, տեխնիկական պայմանների
(կազմակերպության ստանդարտ) փորձաքննություն և հաշվառում։ Հայաստանի
Հանրապետության ներկայացում միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման
կազմակերպություններում։
· Չափագիտություն
Ազգային էտալոնների ստեղծում, պահպանում և հետևելիության ապահովում։ Չափման
միջոցների տեսակի հաստատում, ստուգաչափում, տրամաչափարկում և վկայագրում։
Մեթոդիկաների մշակում և հաստատում, չափումների իրականացում։ Պետական
չափագիտական հսկողության շրջանակում վկայագրման աշխատանքների
իրականացում։ Հայաստանի Հանրապետության ներկայացում միջազգային և
տարածաշրջանային չափագիտական կազմակերպություններում։
· Համապատասխանության գնահատում
Արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի և անձանց պարտադիր
և կամավոր հավաստում։ Լաբորատոր փորձարկումների և փորձաքննությունների
իրականացում։ Մասնագետների ուսուցում, որակավորում և վկայագրում։