«Գիտությունը սկսվում է այն պահին, երբ սկսում են չափել:
Ճշգրիտ գիտությունն անհնար է առանց չափման»
Դմիտրի Մենդելեև
Չափումներն էական դեր են խաղում մարդու կյանքում: Չափում կատարելու անհրաժեշտություն զգացվում է յուրաքանչյուր քայլափոխի՝ սնունդ գնելիս դրա քանակությունը կամ զանգվածը, մարդու տեսողության աստիճանը որոշելուց մինչև գիտական ամենաբարդ հետազոտությունները, որը թույլ է տալիս որոշել ուսումնասիրվող երևույթների կամ առարկաների քանակական բնութագրերն ու հատկությունները: Չափումներն ունեն առաջնային նշանակություն արտաքին և ներքին առևտրի համար, արտադրանքի որակի ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման, աշխատանքի անվտանգության ապահովման և այլնի համար:
Չափումներ իրականացվել են դեռևս հին ժամանակներում. առաջինը որպես չափման միջոց կիրառվել են մարդու ոտքի և ձեռքի չափսերը: Ռուսաստանում, օրինակ, որպես չափման միավորներ կիրառվում էին թիզը, սաժենը, արևմուտքում՝ դյույմը, ֆուտը, և այլն, իսկ Եգիպտոսում չափման միջոց էր համարվում իշխող փարավոնի բացված ձեռքի երկարությունը: Այն արտատպվում և փորագրվում էր սև գրանիտի վրա, որի պահպանությունը ստանձնում էին փարավոնի համար տաճարներ և բուրգեր կառուցող ճարտարապետները: Իսկ նրանք, ովքեր մոռանում կամ անտեսում էին երկարության ստանդարտ միավորը տրամաչափարկելու իրենց պարտականությունը, դատապարտվում էին մահվան:
Միասնական չափումների անհրաժեշտությունը նոր գիտության ձևավորման դրդապատճառ
Չափագիտություն` գիտություն չափումների և դրանց կիրառման մասին:
Չափումների միասնական համակարգի բացակայությունը լուրջ խոչընդոտ էր ապրանքաշրջանառության հեշտ և ճիշտ իրականացման համար: Այդ իսկ պատճառով 17-18-րդ դարերում Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և Ռուսաստանում սկսեցին ստեղծել և հրապարակել ազգային-պետական ստանդարտ չափեր:
Միավորների ազգային համակարգերի տարբերությունների հետ կապված դժվարությունները 1889-ին հանգեցրին չափերի մետրական համակարգի մշակման, որը հիմնվեց ֆիզիկական 3 մեծության վրա՝ երկարության (չափման միավոր՝ մետր), զանգվածի (կիլոգրամ) և ժամանակի (վայրկյան), քանի որ չափման այդ միավորներն առավել հարմար էին գործնական կիրառման համար: Ավելի ուշ՝ 1960 թթ., մշակվեց և հաստատվեց ՍԻ միավորների միջազգային համակարգը, որը ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ է և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որոնք կիրառում են իրենց ավանդական միավորները:
Չափագիտությունը որպես գիտություն սկսեց կազմավորվել Ֆրանսիայում՝ մետրի էտալոնի ստեղծմամբ, որն այժմ պահվում է Փարիզի Չափի և կշռի թանգարանում և համարվում է պատմական ցուցանմուշ, այլ ոչ թե աշխատանքային գործիք:
Հետագայում չափագիտությունը զարգացավ երեք ուղղություններով.
Չափագիտությունը և Չափումների միասնականության համակարգը
1875թ.-ին Փարիզում անցկացվեց դիվանագիտական կոնֆերանս՝ 20 պետության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ, որի եզրափակիչ փուլում Ֆրանսիայի արտգործնախարարության շենքում ստորագրվեց Մետրական միջազգային կոնվենցիան: Ներկայումս Կոնվենցիային միացել է 55 պետություն: Համաձայն Մետրական կոնվեն