ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Սերտիֆիկացման մարմինը

Համապատասխանության գնահատման մարմնի կողմից մատուցվող համապատասխանության գնահատման ծառայությունների նկարագիրը

 

Սույն փաստաթուղթը սահմանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Ստանդարտացման և չափագիտության    ազգային մարմին»  ՓԲ ընկերության արտադրանքի և ծառայությունների  սերտիֆիկացման մարմնի գործառույթները, իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, կազմակերպական կառուցվածքը, ֆինանսական հարաբերությունները,  համագործակցությունը այլ կազմակերպու­թյուն­ների հետ։

 

1. Ընդհանուր դրույթներ. 

1.1 «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»  ՓԲԸ արտադրանքի և ծառայությունների  սերտիֆիկացման մարմինը (այսուհետև` սերտիֆիկացման մարմին) իր գործառույթներն իրականացնելիս ղեկավարվում է իր կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, միջպետական պայմանագրերով (համաձայնագրերով), համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտներով և այլ փաստաթղթերով։

1.2 Սերտիֆիկացման մարմինը բացառում է հնարավոր վարչական, առևտրային, ֆինանսական և այլ կարգի գործոնների ազդեցությունը համապատասխանության հավաստման աշխատանքների օբյեկտիվության վրա, որն ապահովվում է հայտատուներից սերտիֆիկացման մարմնի ֆինանսական և վարչական անկախությամբ։

1.3 Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտը բերված է հավատարմագրման վկայագրի հավելվածում։

 

2 Սերտիֆիկացման մարմնի գործառույթները. 

2.1 Իրականացնում է հավատարմագրման ոլորտում ընդգրկված  արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում, սահմանված կարգով տալիս է համապատասխանության սերտիֆիկատ կամ հիմնավորված մերժման որոշում։

2.2 Գրանցում է հայտատուների կողմից ներկայացված արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերը։

2.3 Համագործակցում է Հավատարմագրման Ազգային մարմնի, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների, արտադրողների (մատակարարների), պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, հասարակական կազմակերպությունների և սպառողների հետ։

2.4Իրականացնում է արտադրանքի  օտարերկրյա համապատասխա­նության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների վերլուծություն, ճանաչման մասին որոշման ընդունում և օտարերկրյա սերտիֆիկատների վերա­ձևակերպում սահմանված կարգով։

2.5 Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատաս­խանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով։

2.6Սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատաս­խանության դեպքում կասեցնում կամ դադարեցնում է տրված սերտիֆիկատների գործողությունը, հսկում է ուղղիչ միջոցառումների կատարումը։

2.7 Իրականացնում է տրված սերտիֆիկատների և հայտարարագրերի գրանցամատյանների վարումը։

2.8 Սերտիֆիկացման մարմնի կազմակերպամեթոդական և արտադրանքի համապատասխանության հավաստման փաստաթղթերի մշակում‚ ներդրում և արդիականացում։

2.9 Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքին վերաբերող պահանջները և փորձարկման մեթոդները սահմանող նորմատիվ փաստաթղթերի վարում և արդիականացում։