«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն 2024 թվականից գործում է որպես Որակավորման ստուգման Պրովայդեր։
2024 թվականի հունվար ամսին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ Որակավորման ստուգման պրովայդերը հաստատել է իր գործունեությունը հավատարմագրման ազգային համակարգում՝ ՀՍՏ ISO/IEC 17043:2012 ստանդարտի պահանջներին համապատասխան։
Հավատարմագրման վկայականը և հավատարմագրման ոլորտը հասանելի են Հայաստանի Հանրապետության հավատարմագրման մարմնի armnab.am կայքում՝ Հավատարմագրված որակավորման ստուգում (PT) իրականացնողների ցանկում՝ 001/P 001/P-001 համարով. Հավատարմագրման վկայագիր և Հավատարմագրման ոլորտ։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն՝ որպես Որակավորման ստուգման պրովայդեր, կազմակերպում է Որակավորման ստուգման ծրագրեր միջլաբորատոր համեմատությունների միջոցով՝ չափումների միասնականության (տրամաչափարկման լաբորատորիաներ) և համապատասխանության գնահատման (փորձարկման լաբորատորիաներ) ոլորտներում։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ Որակավորման ստուգման պրովայդերը մշակել և ներդրել է կառավարման համակարգ, որը համապատասխանում է ՀՍՏ ISO/IEC 17043 «Համապատասխանության գնահատում։ Որակավորման ստուգում անցկացնելու հիմնական պահանջները» ստանդարտի պահանջներին:
ՄԼՀ (միջլաբորատոր համեմատությունների) մասնակիցների համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները (մասնակցության կարգը, հայտերի ներկայացում) հասանելի են «ՄԼՀ -ին մասնակցելու կարգը» ենթաբաժնում։
Իրականացվող Որակավորման ստուգման ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է «Որակավորման ստուգման ծրագրեր» ենթաբաժնում: