ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Որակավորման ստուգման կազմակերպման առաջարկներ

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ և ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ՝

Ստեղծվել է միջլաբորատոր համեմատական ​​ փորձարկումների  աշխատանքային խումբ, որպեսզի օգնենք լաբորատորիաներին վերահսկել իրենց կատարողականի արդյունքների հավաստիությունը՝ մասնակցելով միջլաբորատոր փորձարկումներին  ՀՍՏ 17025:2019 «Ընդհանուր պահանջներ փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրավասության համար» պահանջների կատարման համար (կետ 7.5)։

Համաձայն լաբորատորիաների որակավորման ստուգման և միջլաբորատոր համեմատությունների կազմակերպման միջոցառումների համալիրի՝ նախատեսվում է իրականացնել տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների կարիքների վերլուծություն՝ որակավորման ստուգման ծրագրերի հետագա զարգացման և որակավորման ստուգման փուլերի կազմակերպման համար:

Այս կապակցությամբ խնդրում ենք լաբորատորիաների կարիքների հիման վրա որակավորման ստուգման փուլեր կազմակերպելու համար Ձեր առաջարկներն ուղարկել info@armstandard@am հասցեին՝ ըստ կից ձևաթուղթ 1-ի և ձևաթուղթ 2-ի՝ համաձայն ՍՉԱՄ Պրովայդերի հավատարմագրման ոլորտի։

Հրավիրում ենք նաև հանրապետությունում որակավորման ստուգման գործունեությունը զարգացնելու և հանրապետության լաբորատորիաների որակավորման ստուգման ծրագրերի մշակման և իրականացման ծառայություններ մատուցելու նպատակով հետաքրքրված լաբորատորիաներին մասնակցելու միջլաբորատոր համեմատական փորձարկումների աշխատանքային խմբի միջոցառումներին:

Աշխատանքային խմբին մասնակցելու հետ կապված հարցերի դեպքում զանգահարել.

Ավետիս Գևորգյան                                

Հեռ.՝ +374  10 23 26 00 - 133։

Բջջ.՝  +374 55115099