«Չափագիտության ազգային համակարգեր. Ինստիտուցիոնալ և օրենսդրական շրջանակի զարգացում» փաստաթուղթը (OIML D 1 Edition 2020 (E)) համատեղ կազմել են Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությունը (ՕՉՄԿ) ու Կշիռների և չափերի միջազգային բյուրոն (ԿՉՄԲ): Փաստաթուղթը հասանելի է երկու կազմակերպության վեբկայքերում:
Փաստաթղթի թարգմանությունը կատարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության առաջարկով: Եվրամիության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքներին Հայաստանում» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) աջակցել է փաստաթղթի անգլերենից հայերեն թարգմանությանը: