ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
1. Կիրառման ոլորտը.
Սույն կարգը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության հավաստման աշխատանքների իրականացման ընթացակարգերը՝ արտադրանքի սերտիֆիկացման միջոցով:
Սույն կարգը նախատեսված է կիրառման հայտատուների (արտադրող, արտադրողի կողմից լիազորված անձ, ներմուծող), սերտիֆիկացման մարմնի համար:
2. Նորմատիվ վկայակոչումները.
Սույն կարգում վկայակոչված են հետևյալ ստանդարտները՝
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 «Համապատասխանության գնահատում. Բառարան և ընդհանուր սկզբունքներ»,
ՀՍՏ ԻՍՕ 9000-2017 «Որակի կառավարման համակարգեր. Հիմնական դրույթներ և բառարան»,
ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ»,
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների և ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ»,
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17067-2013 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի սերտիֆիկացման հիմնարար դրույթներ և արտադրանքի սերտիֆիկացման սխեմաների ուղեցույց»,
ՀՍՏ 190-2016 «Արտադրանքի նույնականացում. Ընդհանուր դրույթներ» ,
ԳՕՍՏ 31814-2012 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության հավաստման ժամանակ արտադրանքի փորձարկման համար նմուշառման ընդհանուր կանոններ»
ԳՕՍՏ 31815 «Համապատասխանության գնահատում. Ընթացակարգերում տեսչական հսկողության անցկացման կարգը»
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 54293-2010 «Արտադրության վիճակի վերլուծությունը համապատասխանության հավաստման ընթացքում»
3. Տերմինները և սահմանումները.
Սույն կարգում կիրառված տերմինները համապատասխան սահմանումներով՝ ըստ ՀՍՏ ԻՍՕ 9000 և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների:
4. Ընդհանուր դրույթները.
4.1 Արտադրանքի սերտիֆիկացումը՝ անկողմնակալ երրորդ կողմի կողմից համապատասխանության հավաստման գործընթաց է, որով հավաստվում է, որ սահմանված պահանջները կատարված են: Արտադրանքի սերտիֆիկացումն իրականցվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնց ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 ստանդարտին:
Արտադրանքներին ներկայացվող պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով և տեխնիկական փաստաթղթերով:
4.2 Արտադրանքի սերտիֆիկացման հիմնական նպատակներն են՝
- սպառողների, օգտագործողների և այլ շահագրգիռ կողմերի պահանջների բավարարում՝ նրանց վստահեցնելով, որ սահմանված պահանջները կատարված են,
- թույլատրել մատակարարների շուկային ցույց տալ, որ իրենց արտադրանքը հավաստված է անկողմնակալ երրորդ կողմի կողմից և բավարարում է սահմանված պահանջները:
4.3 Սերտիֆիկացումն իրականացվում է պարտադիր և (կամ) կամավոր եղանակներով:
4.4 Սերտիֆիկացման աշխատանքների մասնակիցներն են՝
-հայտատուն (արտադրող, արտադրողի կողմից լիազորված անձ, ներմուծող),
-հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը,
-հավատարմագրված փորձարկման լաբորատորիան:
4.5 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է՝ ըստ տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Եվրասիական տնտեսական միության և ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված ընթացակարգով:
4.6 Արտադրանքի կամավոր սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ՝ նրա կողմից որոշվող նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերի (ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի և այլ փաստաթղթերի), ինչպես նաև մատակարարի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի պահանջներին և սույն կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
4.7 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ ամրագրված սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկը, որը սահմանված է տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբեր