ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՊՐՈՎԱՅԴԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ տարբեր չափումների մեթոդներով ստացված արդյունքների համեմատության հարցի վերաբերյալ։
Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների որակավորման ստուգման կազմակերպում և իրականացում
Մասնակցությունը ՈՍ ծրագրերին լաբորատորիայի իրավասությունը հաստատելու պարտադիր պայմաններից մեկն է՝ համաձայն ՀՍՏISO/IEC 17025:2012 թ. «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի համապատասխան: Որակավորման ստուգումն իրականացվում է միջլաբորատոր համեմատությունների միջոցով և հանդիսանում է լաբորատոր աշխատանքի որակը հաստատելու, չափումների վստահելի արդյունքներ ստանալու հուսալի ուղիներից մեկը և կարող է նպաստել որակի կառավարման համակարգի բարելավմանը:
Ներկայումս միջազգային և ազգային պահանջներին համապատասխանելու, չափումների արդյունքները ճանաչելու և դրական պատկեր ստեղծելու համար լաբորատորիաներից պահանջվում է ցույց տալ և հաստատել իրենց չափումների արդյունքների ճշգրտությունն ու համեմատելիությունը:
Մասնակցությունը Որակավորման ստուգմանը թույլ է տալիս լաբորատորիաներին գնահատել իրենց չափումների արդյունքների ճշգրտությունն ու համեմատելիությունը նմանատիպ լաբորատորիաների արդյունքների հետ՝ պահպանելով գաղտնիությունը, և օգտագործել Որակավորման ստուգման արդյունքները՝ հաստատելու կամ հարմարեցնելու իրենց չափումների ճշգրտությունը:
Որակավորման ստուգման միջոցով կատարողականի շարունակական գնահատումը մասնակիցներին հնարավորություն է տալիս հաստատել փորձարկում կամ տրամաչափարկում գրագետ կատարելու իրենց կարողությունը, ինչը հատկապես կարևոր է հավատարմագրման կամ աուդիտի գործընթացում:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ և ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ։
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ։
https://uniim.ru/msi_mls_mezgos_progr/