ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Միջլաբորատոր համեմատությունների միջոցով որակավորման ստուգմանը մասնակցելու կարգը

Մասնակցությունը միջլաբորատոր համեմատությունների միջոցով ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ (ՈՍ) Ծրագրերին (ՈՍԾ) կամավոր է:

Հավատարմագրման ազգային համակարգում հավատարմագրված կամ չհավատարմագրված ցանկացած փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիա կարող է մասնակցել ՈՍ ծրագրերին:

Միջլաբորատոր համեմատություններին մասնակցելու համար լաբորատորիային անհրաժեշտ է.

  1. Ընտրել հետաքրքրող ՈՍԾ փուլը։ Պլանավորված ՈՍԾ փուլի մասին տեղեկատվությունը ներկայացված է ՈՍԾ պլանում, որը ցույց է տալիս տեղեկատվություն՝ փուլի իրականացման ամսաթվի, ՈՍԾ-ի նմուշի և ցուցանիշների չափագիտական բնութագրերի մասին:

Եթե լաբորատորիայի անհրաժեշտ նմուշը (օբյեկտը) կամ ցուցանիշը ներառված չէ ՈՍԾ պլանում, լաբորատորիան կարող է կապվել Պրովայդերի ղեկավարի հետ՝ մասնակիցների հարցաթերթիկի միջոցով, դիմել իրեն անհրաժեշտ ՈՍԾ սխեմայի իրականացման համար: Բավականաչափ մասնակիցների դեպքում սխեման կարող է կազմակերպվել Պրովայդերի կողմից:

  1. Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

— «ՍՉԱՄ»-ի պաշտոնական էլ. փոստին՝ info@armstandard@am:

—«ՍՉԱՄ»-Պրովայդերի տեխնիկական ղեկավարի էլ. փոստին՝ movsisyan@armstandard@am:

«ՍՉԱՄ»-Պրովայդերը ՈՍԾ մասնակցության և Գաղտնիության պայմանագիր է կնքում լաբորատորիայկի ՈՍԾ փուլին մասնակցելու համար ստացված դիմումի հիման վրա:

    3. Պայմանագրի կնքումից հետո Պրովայդերը մասնակցին ուղարկում է ցուցումներ և հսկողության նմուշ: Նմուշը կուղարկվի փուլի    կազմակերպման առանձնահատկությունից կախված։ ՈՍ ծրագրի մեկնարկի մասին անհրաժեշտ տեղեկություններով ծանուցումը  մասնակցին կուղարկվի ՈՍԾ փուլի մշակումից և հաստատումից հետո:

    4. ՈՍԾ-ի մասնակիցը, խիստ համապատասխան հրահանգներին, կատարում է չափումներ ու փորձարկումներ և արդյունքները փոխանցում ՈՍԾ Պրովայդերին:

  1. ՈՍԾ Պրովայդերը մշակում է մասնակիցների ստացված արձանագրությունները:

     ՈՍԾ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.

  1. ՈՍԾ փուլի անցկացումից և մասնակիցների արդյունքների վերլուծության և գնահատման ավարտից հետո Պրովայդերը տալիս է «ՈՍԾ մասնակցի վկայական» և պատրաստում «ՈՍԾ հաշվետվություն»: Հաշվետվությունների մասնակիցները թվարկված են կոդավորված ձևով:

Հաշվետվության և վկայականի պատճենները էլեկտրոնային տարբերակով ուղարկվում են յուրաքանչյուր մասնակցի:

     ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ.

  1. ՈՍԾ-ի անցկացման պայմաններից է ՈՍԾ ընթացքում մասնակիցներից ստացված տեղեկատվության գաղտնիության սկզբունքների պահպանումը:

ՈՍԾ-ին մասնակցելու ընթացքում լաբորատորիայի կողմից ստացված չափումների արդյունքները և այդ արդյունքների որակի գնահատումը գաղտնի են և ենթակա չեն բացահայտման կամ փոխանցման այլ կազմակերպությունների կամ անհատների՝ առանց մասնակցի համաձայնության:

     ԲՈՂՈՔՆԵՐԻ և ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.

Իր աշխատանքի արդյունքների գնահատման հետ անհամաձայնության դեպքում լաբորատորիան կարող է կապ հաստատել Պրովայդերի հետ՝ պարզաբանելու գնահատումը և, անհրաժեշտության դեպքում, վերանայել վերջինս:

Եթե կան բավարար հիմքեր, մասնակիցները կարող են վիճարկել իրենց կատարողական բնութագրերի գնահատումը ՈՍԾ ընթացքում: Բողոքարկումը մասնակցի կողմից ներկայացվում է Պրովայդերի ղեկավարին՝ ուղղված պաշտոնական գրությամբ։ Նամակում պետք է նշվի Պրովայդերի կողմից արված անհամապատասխանությունը, որն ազդել է մասնակցի գնահատականի վրա, ՈՍԾ փուլի համարը, որին մասնակցել է լաբորատորիան, և անհրաժեշտության դեպքում, կցել օժանդակ փաստաթղթեր:

«ՍՉԱՄ»-ը երաշխավորում է, որ ստացված բոլոր պահանջները ուշադրությամբ հնարավորինս արագ և մանրակրկիտ կքննարկվեն։

Կոնտակտային անձ՝  Կամո Մովսիսյան։

Հեռախոս՝ +374 (10) 23 26 00 – 118,

Բջջ.՝ +374 44 24 26 00։

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ