«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում Որակի կառավարման համակարգի ներդրումն ու կիրառումն ընկերության որդեգրած ռազմավարության անքակտելի մասն են կազմում: Կառավարման համակարգն անհրաժեշտ է, որպեսզի իրացման շուկայում ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի և հուսալիության նկատմամբ սպառողների շրջանում ձևավորվի վստահության մթնոլորտ.
_ ծառայությունների անընդմեջ մատուցման ունակության բարձրացում, ինչն էլ ավելի ժամանակին և ամբողջությամբ կբավարարի սպառողների սահմանված և նորմատիվ կիրառվող պահանջները,
_ նոր տեսակի մատուցվող ծառայությունների մշակման և իրացման ժամանակահատվածի կրճատում՝ բարելավելով սպառողի անընդհատ փոփոխվող պահանջմունքները,
_ սպառողների բավարարվածության բարձրացմանն օժանդակող միջոցներ,
_ սպառողի հետ արդյունավետ կապի ապահովում,
_ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում,
_ ընկերության և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացում և նոր սպառողների ներգրավման հնարավորությունների մեծացում:
Ուստի` կարևորում ենք, որ մեր գործընկեր-սպառողները լրացնեն մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հարցերից կազմված «Պատվիրատուի բավարարվածության գնահատման թերթիկ»-ը: