ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից 2026թ. փետրվարի 9-ին վերահավատարմագրվել է որպես ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին:

Հավատարմագրման վկայագրի գործողությունն ուժի մեջ է մինչև 08.02.2030թ.:

Հավատարմագրման վկայագրի գրանցման համարն է № 004/A-009:

Սերտիֆիկացման աշխատանքների իրականացման համար ներկայացվող հայտերի ձևերը`

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ

Տեղեկություններ ֆիզիկական անձանց սերտիֆիկացման վերաբերյալ.

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինը գործունեությունն իրականացնում է հետևյալ ոլորտներով (սերտիֆիկացման սխեմաները).

 - Կառավարման համակարգերի սերտիֆիկացման աուդիտոր.

  • Որակի կառավարման համակարգեր,
  • Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր,
  • Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր,
  • Աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության կառավաման համակարգեր,
  • էներգետիկայի կառավարման  համակարգեր,
  • Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր

- Կազմակերպությունների կառավարման համակարգերի մենեջեր,

- Ներքին աուդիտոր,

Արտադրանքի սերտիֆիկացման փորձագետ.

  • Փաթեթվածք,
  • Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք,
  • Խաղալիքներ,
  • Օծանելիքակոսմետիկական արտադրանք,
  • Ավտոմոբիլային և ավիացիոն բենզին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիք, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիք և մազութ,
  • Վերելակներ,
  • Ցածրաոլտ սարքավորումներ,
  • Հացահատիկ,
  • Թեթև արդյունաբերության արտադրանք,
  • Անվավոր տրանսպորտային միջոցներ,
  • Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն,
  • Սննդամթերք,
  • Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերք,
  • Ճարպայուղային արտադրանք,
  • Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ եւ դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերք,
  • Քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ,
  • Կաթ և կաթնամթերք,
  • Միս և մսամթերք,
  • Ծխախոտային արտադրանք,
  • Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ,
  • Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազեր,
  • Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակում,
  • Ձուկ և ձկնամթերք,
  • Փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում բնական հանքային ջուր,
  • Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանք,
  • Քաղաքացիական և ծառայողական զենք ու դրա փամփուշտները,
  • Սինթեթիկ հիմքով լաքեր և ներկեր,
  • Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե