ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Չափագիտություն

 ԿՕՕՄԵՏ-ը՝ Չափագիտության ազգային հաստատությունների Եվրասիական համագործակցությունը, հիմնադրվել է 1991 թ.: ԿՕՕՄԵՏ-ի անդամներն են հետևյալ երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Կորեայի, Կուբայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի և Ուկրաինայի չափագիտության  հաստատությունները: 

ԿՕՕՄԵՏ-ի հիմնական գործունեությունը ծավալվում է հետևյալ ուղղություններով` ֆիզիկական մեծությունների էտալոններ, օրենսդրական չափագիտություն, հավատարմագրում և որակի կառավարման համակարգեր, ինչպես նաև տեղեկատվություն և ուսուցում: 

  ՉԳՏՀ Ստանդարտների, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի ՍՉՍ ՄՊԽ-ի (МГС) աշխատանքային մարմինն է, որն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված «Ստանդարտացման չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում միասնական քաղաքականություն վարելու մասին» համաձայնագրի մասնակից երկրներում միասնական գիտատեխնիկական քաղաքականության կազմավորման և չափագիտական աշխատանքների համակարգման համար մշակում է առաջարկներ: ՉԳՏՀ-ն միջպետական չափագիտության աշխատանքներն իրականացնում է ՍՄԽ-ի որոշումներով, ազգային մարմինների առաջարկներով և աշխատանքային հանձնաժողովների և խմբերի  հանձնարարականներով:

  ԱԷՄԳ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ստեղծվել է 1957 թ., որպես անկախ միջպետական կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում: Գործակալության նպատակն է ապահովել միջուկային տեխնոլոգիաների անվտանգ, ապահով և խաղաղ շահագործումը կամ կիրառումը:

ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի չափագիտության ազգային ինստիտուտում ստեղծվել և ներդրվել է դոզաչափական երկրորդային ստանդարտների լաբորատորիա (SSDL), որն իրականացնում է տարբեր ոլորտների դոզաչափական սարքավորումների ստուգաչափում և տրամաչափարկում` շրջակա միջավայրի համապատասխան պաշտպանություն և անվտանգություն ապահովելու նպատակով: 

 PTB (ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ) Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտն է, որը մեծ փորձ ունի միջազգային տեխնիկական աջակցության ցուցաբերման գործում։ PTB-ի տեխնիկական աջակցության շրջանակներում՝ Հայաստանի չափագիտության ազգային ինստիտուտը ստացել է PTB –ի փորձագետների խորհրդատվություն, ինչպես նաև իրականացվել է փորձի փոխանակում մի շարք դասընթացների, կոնֆերանսների և սեմինարների միջոցով: