Հանրամատչելի տեղեկատվություն
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի գործունեության վերաբերյալ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի գործունեությունը համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների և ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17067 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի սերտիֆիկացման հիմնարար դրույթներ և արտադրանքի սերտիֆիկացման սխեմաների ուղեցույց», ՀՍՏ 5.3 «Համապատասխանության հավաստման համակարգ. Արտադրանքի սերտիֆիկացում», «ՀՍՏ 5.10 Համապատասխանության հավաստման համակարգ. Համապատասխանության հայտարարագրի ներկայացում, վավերացում և գրանցում», ՀՍՏ 5.9 «Համապատասխանության հավաստման համակարգ. Ծառայությունների սերտիֆիկացում» ստանդարտներին, Համապատասխանության գնահատման կարգին /սերտիֆիկացում և հայտարարագրում/, ԵԱՏՄ և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգերին։
Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է՝ ըստ տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Եվրասիական տնտեսական միության և ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերով։
Արտադրանքի կամավոր սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ՝ նրա կողմից որոշվող նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերի (ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի և այլ փաստաթղթերի), ինչպես նաև մատակարարի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի պահանջներին և սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ ամրագրված սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկը, որը սահմանված է տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով:
Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերից որևէ մեկը, որը սահմանված է տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով:
Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է իր կողմից մշակված և հայտատուի հետ համաձայնեցված սխեմաները՝ ըստ ՀՍՏ 17067 ստանդարտի պահանջների:
Սերտիֆիկացման և հայտարարագրման աշխատանքների վճարումը կատարվում է ըստ սերտֆիկացման մարմնի կողմից հաստատված գնացուցակի (սակագնի):
Համապատասխանության գնահատման ժամանակ /սերտիֆիկացում, հայտարարագրում/ սերտիֆիկացման մարմնի և հայտատուների միջև կնքվում է համաձայնագիր, որի պահանջները պարտավոր են կատարել երկուստեք։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինը ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջներին համապատասխան 2025 թվականի հունիսի 20-ին վերահավատարմագրվել է Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման հետևյալ ոլորտներով՝
ՄՄ ՏԿ 034/2013 «Մսի և մսամթերքի անվտանգության մասին»,
ԵԱՏՄ ՏԿ 051/2021 «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին»,
ՄՄ ՏԿ 033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»,
ԵԱՏՄ ՏԿ 040/2016 «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին»,
ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» ,
ՄՄ ՏԿ 015/2011 «Հացահատիկի անվտանգության մասին»,
ՄՄ ՏԿ 023/2011« Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ»,
ՄՄ ՏԿ 024/2011 «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» ,
ՄՄ ՏԿ 035/2014 «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»,
ՄՄ ՏԿ 029/2012 «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ»,
ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի մասին, ներառյալ՝ բնական հանքային ջուրը»,
ՄՄ ՏԿ 008/2011 «Խաղալիքների անվտանգության մասին»,
ՄՄ ՏԿ 030/2012 «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին»,
ՄՄ ՏԿ 013/2011 «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին»,
ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին»,
ՄՄ ՏԿ 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին»,
ԵԱՏՄ ՏԿ 036/2016 «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ»,
ՄՄ ՏԿ 018/2011 «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին»։