ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ծառայությունների սերտիֆիկացում

Համապատասխանության սերտիֆիկատն անհրաժեշտ է Ձեր կողմից մատուցվող ծառայության որակի հավաստման համար։

Ծառայությունների սերտիֆիկացման նպատակն է`

  • շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և ունեցվածքի նկատմամբ

ծառայության անվտանգության հավաստումը,

  • հայտատուի կողմից հայտարարված մատուցվող ծառայության որակի

ցուցանիշների հավաստումը,

  • ծառայությունների ճիշտ ընտրության հարցում սպառողին աջակցություն ցուցաբերումը։

Հիմնական պահանջները, որոնք դրված են ծառայությունների սերտիֆիկացման հիմքում `

  • մատուցվող ծառայության որակի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,
  • կայուն և որակյալ ծառայության մատուցման ապահովում ըստ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի։

Ծառայությունների սերտիֆիկացումը - հիմնական միջոցն է շուկայական հարաբերությունների ժամանակ, որը երաշխավորում է մատուցվող ծառայության որակը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։

Սերտիֆիկատի առկայությունն օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել ծառայություն մատուցողների միջև, քանի որ սերտիֆիկատի առկայությունը դա որակի երաշխիք է։

Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը որպես ծառայությունների սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հավատարմագրման վկայագիր N AST-001. M-0003-2009, նույնականացման նշագիրը` B 01, ուժի մեջ է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 28-ը։

Ծառայությունների սերտիֆիկացման ընթացակարգերը սահմանող ստանդարտը` ՀՍՏ 5.9 «Համապատասխանության հավաստման համակարգ. Ծառայությունների սերտիֆիկացում»։

Մեր հայտատուները մեզ համար առաջին հերթին գործընկերներ են։

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»  ՓԲԸ իր համագործակցությունը

հայտատուների հետ կառուցում է փոխշահավետ հիմքերի վրա։

Մենք բարձր ենք գնահատում հայտատուների վստահությունը, որը նրանք ցուցաբերում են մեր կազմակերպության նկատմամբ։

Մեր առավելությունները`

  • ծառայություների սերտիֆիկացման մարմնի աշխատակազմը համալրված է իրազեկ և համապատասխան որակավորում ունեցող փորձագետներով, որոնք ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ սերտիֆիկացման բնագավառում։ Մեր փորձագետները միշտ պատրաստ են մանրամասն պարզաբանել սերտիֆիկացման աշխատանքների հետ կապված հարցերը,
  • հնարավոր սեղմ ժամկետներում կատարում ենք սերտիֆիկացման աշխատանքները,
  • անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հայտատուի նկատմամբ` կապված սերտիֆիկացման աշխատանքների հետ,
  • երկարաժամկետ և փոխադարձ վստահելի հարաբերություններ ենք ստեղծում հայտատուների հետ ` մշտապես բավարարելով սերտիֆիկացման հետ կապված նրանց բոլոր կարիքները։

Արդյունքում `

  • սկսած 1998 թվականից ունենք ավելի քան 2500 սերտիֆիկացված հանրային սննդի կազմակերություններ,
  • որոնցից մոտ 75% -ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»  ՓԲԸ հետ երկարատև համագործակցող հաճախորդներն են կամ նրանց խորհրդով դիմող նոր կազմակերպությունները։

Մեր աշխատանքը տարբերվում է բարձր կազմակերպվածությամբ,

կատարման որակով և օպերատիվությամբ։

Մենք հավատարմագրված ենք նաև որպես հանրային սննդի ոլորտի սերտիֆիկացման մարմին, սերտիֆիկացնելով`

  • ռեստորան, սրճարան, արագ սննդի կետ, խորտկարան և այլն,
  • բար, գարեջրի սրահ, պանդոկ. գիշերային ակումբ, դիսկոտեկ և այլն,
  • ճաշարան, բուֆետ և այլն,
  • պատրաստի սննդի տեղ հասցնելու ծառայությունները։

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»  ՓԲԸ կազմում գործում են հավատարմագրված , նորագույն սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիաներ և ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվող դասընթացներին, Ձեր ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նաև Դուք։

Մեր աշխատաոճն է` անհատական մոտեցում յուրաքանչյուր հայտատուի հանդեպ` անկախ Ձեր մատուցած ծառայության ծավալից։

Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր կազմակերպության ստեղծման աշխատանքների կազմակերպմանը, նաև տրամադրում ենք խորհրդատվություն սարքավորումների տեղաբաշխման, տեխնոլոգիական «հոսքերի» ճիշտ իրականացման ուղղությամբ։

Կարող ենք օգնել ճաշացուցակի, տեխնոլոգիական քարտերի ճիշտ կազմման և այլնի հարցերում։

Հայտ ծառայությունների սերտիֆիկացման