Արտադրանքի համապատասխանության գնահատումը կարող է լինել կամավոր կամ պարտադիր։ Արտադրանքի համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով, իսկ համապատասխանության պարտադիր հավաստումը` համապատասխանության հայտարարագրի վավերացման կամ սերտիֆիկացման ձևով։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը՝ որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմին, հավատարմագրված է 1994 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2021 թվականի մայիսի 27-ին, ուժի մեջ է մինչև 2025 թվականի մայիսի 27-ը։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում իրականացնում է հետևյալ աշխատանքները`
- արտադրանքի սերտիֆիկացում,
- արտադրանքի համապատասխանության հայտարարագրի գրանցում,
- օտարերկրյա սերտիֆիկատների ճանաչում և վերաձևակերպում,
- ծառայությունների սերտիֆիկացում:
Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Իրականացնում է հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում, սահմանված կարգով տալիս է համապատասխանության սերտիֆիկատ կամ հիմնավորված մերժման որոշում։
- Գրանցում է հայտատուների կողմից ներկայացված արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերը։
- Համագործակցում է Հավատարմագրման Ազգային մարմնի, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների, արտադրողների (մատակարարների), պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, հասարակական կազմակերպությունների և սպառողների հետ։
- Իրականացնում է արտադրանքի օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների վերլուծություն, ճանաչման մասին որոշման ընդունում և օտարերկրյա սերտիֆիկատների վերաձևակերպում սահմանված կարգով։
- Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով։
- Սահմանվածպահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում կասեցնում կամ դադարեցնում է տրված սերտիֆիկատների գործողությունը, հսկում է ուղղիչ միջոցառումների կատարումը։
- Իրականացնում է տրված սերտիֆիկատների և հայտարարագրերի գրանցամատյանների վարումը։
- Սերտիֆիկացմանմարմնի կազմակերպամեթոդական և արտադրանքի համապատասխանության հավաստման փաստաթղթերի մշակում‚ ներդրում և արդիականացում։
- Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքին վերաբերող պահանջները և փորձարկման մեթոդները սահմանող նորմատիվ փաստաթղթերի վարում և արդիականացում։
- Համալրում է անձնակազմը համապատասխան մասնագետներով (փորձագետներով), կազմակերպում է նրանց վերապատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները։
- Իրականացնում է ներքին աուդիտ։
- Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում ներկայացնում է տեղեկատվություն պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններին սերտիֆիկատի մերժման վերաբերյալ` հիմնավորելով մերժման պատճառները։
Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը.
1. Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը ներառում է.
- սերտիֆիկացման մարմնի ղեկավար/ տնօրեն/ ,
- տնօրենի տեղակալ,
- արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման բաժին,
- փորձագետներ:
Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը բերված է Որակի ձ