MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF ARMENIA

NATIONAL BODY FOR STANDARDS AND METROLOGY

Catalog of standards

AST ISO 13485-2018
Title Medical devices - Quality management systems - Requirements for regulatory purposes
Description Սույն ստանդարտով սահմանվում են որակի կառավարման համակարգի նկատմամբ պահանջներ այն դեպքում, երբ կազմակերպությունը կարիք ունի ցուցադրելու սպառողների և կանոնակարգման պահանջներին համապատասխանող բժշկական սարքեր ու ծառայություններ հետևողականորեն մատակարարելու իր ունակությունը: Նման կազմակերպությունները կարող են ներառվել բժշկական սարքի կենսացիկլի մեկ կամ երկու փուլերում, ներառյալ նախագծումը և մշակումը, արտադրությունը, պահումը և բաշխումը, մոնտաժը և սպասարկումը, ինչպես նաև նախագծումը և մշակումը կամ բժշկական սարքերի հետ կապված ծառայությունների մատուցումը (օրինակ՝ տեխնիկական սպասարկում): Սույն ստանդարտը կարող է կիրառվել նաև մատակարարների կամ արտաքին կողմերի կողմից, որոնք նման կազմակերպություններին մատակարարում են արտադրանք և մատուցում են կազմակերպության որակի կառավարմանն առնչվող ծառայություններ: Սույն ստանդարտի բոլոր պահանջները կիրառելի են ցանկացած կազմակերպության համար՝ անկախ դրա չափից, տեսակից, եթե բացառությունն ակնհայտ չէ: Բժշկական սարքերին ներկայացվող պահանջները հավասարապես կիրառելի են այդ արտադրանքը, հետ կապված ծառայությունների նկատմամբ, որոնք մատուցվում են կազմակերպության կողմից: Սույն ստանդարտով պահանջվող և կազմակերպության նկատմամբ կիրառելի, սակայն կազմակերպության կողմից չիրականացվող գործընթացների համար պատասխանատվություն է կրում կազմակերպությունը և հաշվետու է լինում կազմակերպության որակի կառավարման համակարգին՝ անցկացնելով ընթացաստուգում, պահպանելով աշխատանքային վիճակում և հսկելով գործընթացները: Եթե կանոնակարգման պահանջները բացառում են արտադրանք, նախագծման և մշակման հսկման միջոցները, ապա այն կարող է հիմք հանդիսանալ որակի կառավարման համակարգից համապատասխան պահանջները բացառելու համար: Կանոնակարգման հետևյալ պահանջներով կարող են ներկայացվել այլընտրանքային մոտեցումներ, որոնք պետք է քննարկվեն որակի կառավարման համակարգում: Արտադրանք, նախագծման և մշակման հսկման միջոցների բացառման դեպքում կազմակերպությունը պատասխանատու է սույն ստանդարտի պահանջներին համապատասխանության ապահովման համար: Եթե սույն ստանդարտի բաժին 6-ի, 7-ի կամ 8-ի որևէ պահանջ չի կիրառվում կազմակերպության գործունեության կոնկրետ բնույթի կամ բժշկական սարքերի առանձնահատկությունների պատճառով, որոնց վրա տարածվում է որակի կառավարման համակարգը, ապա կազմակերպությունը չպետք է ներառի նման պահանջ իր որակի կառավարման համակարգում: Ցանկացած բաժնում որևէ պահանջ չկիրառելու դեպքում, կազմակերպությունը պետք է փաստաթղթավորի հիմքը՝ 4.2.2-ին համապատասխան:
Կարգավիճակը Acting
Accepted In RA "National Institute of Standards" CJSV 2004
100-Լ
Date Accepted In RA 2018-12-20
Date Enacted 2019-02-01
Developer of the normative document and its address National Institute of Standards CJSV (Yerevan) 2004
Category AST ISO
Classification 11.040.01
HEALTH CARE TECHNOLOGY
Medical equipment
Medical equipment in general
Classification 03.120.10
SOCIOLOGY. SERVICES. COMPANY ORGANIZATION AND MANAGEMENT. ADMINISTRATION. TRANSPORT
Quality
Quality management and quality assurance
References "-" =  Quotes
  Reference Type Standard
Registration date 2018-12-20
Registrational № 1448-2018
Page Count
Info Source IUS №4-2018
Language of the original Armenian
Translated to
Keywords
Modifications No modifications made
Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 39500