ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 13485-2018
Վերնագիր Բժշկական սարքեր. Որակի կառավարման համակարգեր. Կանոնակարգման նպատակների համար պահանջներ
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են որակի կառավարման համակարգի նկատմամբ պահանջներ այն դեպքում, երբ կազմակերպությունը կարիք ունի ցուցադրելու սպառողների և կանոնակարգման պահանջներին համապատասխանող բժշկական սարքեր ու ծառայություններ հետևողականորեն մատակարարելու իր ունակությունը: Նման կազմակերպությունները կարող են ներառվել բժշկական սարքի կենսացիկլի մեկ կամ երկու փուլերում, ներառյալ նախագծումը և մշակումը, արտադրությունը, պահումը և բաշխումը, մոնտաժը և սպասարկումը, ինչպես նաև նախագծումը և մշակումը կամ բժշկական սարքերի հետ կապված ծառայությունների մատուցումը (օրինակ՝ տեխնիկական սպասարկում): Սույն ստանդարտը կարող է կիրառվել նաև մատակարարների կամ արտաքին կողմերի կողմից, որոնք նման կազմակերպություններին մատակարարում են արտադրանք և մատուցում են կազմակերպության որակի կառավարմանն առնչվող ծառայություններ: Սույն ստանդարտի բոլոր պահանջները կիրառելի են ցանկացած կազմակերպության համար՝ անկախ դրա չափից, տեսակից, եթե բացառությունն ակնհայտ չէ: Բժշկական սարքերին ներկայացվող պահանջները հավասարապես կիրառելի են այդ արտադրանքը, հետ կապված ծառայությունների նկատմամբ, որոնք մատուցվում են կազմակերպության կողմից: Սույն ստանդարտով պահանջվող և կազմակերպության նկատմամբ կիրառելի, սակայն կազմակերպության կողմից չիրականացվող գործընթացների համար պատասխանատվություն է կրում կազմակերպությունը և հաշվետու է լինում կազմակերպության որակի կառավարման համակարգին՝ անցկացնելով ընթացաստուգում, պահպանելով աշխատանքային վիճակում և հսկելով գործընթացները: Եթե կանոնակարգման պահանջները բացառում են արտադրանք, նախագծման և մշակման հսկման միջոցները, ապա այն կարող է հիմք հանդիսանալ որակի կառավարման համակարգից համապատասխան պահանջները բացառելու համար: Կանոնակարգման հետևյալ պահանջներով կարող են ներկայացվել այլընտրանքային մոտեցումներ, որոնք պետք է քննարկվեն որակի կառավարման համակարգում: Արտադրանք, նախագծման և մշակման հսկման միջոցների բացառման դեպքում կազմակերպությունը պատասխանատու է սույն ստանդարտի պահանջներին համապատասխանության ապահովման համար: Եթե սույն ստանդարտի բաժին 6-ի, 7-ի կամ 8-ի որևէ պահանջ չի կիրառվում կազմակերպության գործունեության կոնկրետ բնույթի կամ բժշկական սարքերի առանձնահատկությունների պատճառով, որոնց վրա տարածվում է որակի կառավարման համակարգը, ապա կազմակերպությունը չպետք է ներառի նման պահանջ իր որակի կառավարման համակարգում: Ցանկացած բաժնում որևէ պահանջ չկիրառելու դեպքում, կազմակերպությունը պետք է փաստաթղթավորի հիմքը՝ 4.2.2-ին համապատասխան:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
100-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2018-12-20
Գործարկման թվականը 2019-02-01
Մշակողը և հասցեն Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 11.040.01
ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅՈւՆ
Բժշկական սարքավորանք
Բժշկական սարքավորանք ընդհանուր առմամբ
Դասակարգում 03.120.10
ՍՈՑԻՈԼՈԳԻԱ. ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ. ՖԻՐՄԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈւՄ. ՎԱՐՉԱԿԱԶՄ. ՏՐԱՆՍՊՈՐՏ
Որակ
Որակի կառավարում և ապահովում
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
Գրանցման ամսաթիվը 2018-12-20
Գրանցման № 1448-2018
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2018
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 39500