Catalog of standards
| HST EN 12831-3-2022 | |||||||
| Title | Energy performance of buildings - Method for calculation of the design heat load - Part 3: Domestic hot water systems heat load and characterisation of needs, Module M8-2, M8-3 | Description | Սույն ստանդարտով սահմանվում է կենցաղային տաք ջրամատակարարման (ԿՏՋ) համակարգերի չափագրման համար անհրաժեշտ հզորության և կուտակման տարողության հաշվարկման մեթոդը։ Կիրառման շրջանակն ընդգրկում է ուղղակի ջրատաքացուցիչներից (առանց կուտակման տարողության և արդյունավետ ջեռուցման համեմատաբար մեծ հզորության) մինչև ջեռուցման համեմատաբար փոքր հզորությամբ և մեծ տարողությամբ կուտակիչ խոշոր համակարգեր։ Սույն ստանդարտը կիրառելի է ջրակուտակիչ հետևյալ համակարգերի համար․ - կուտակիչ համակարգեր, որոնք բնութագրվում են նվազագույն խառնման գոտիով (օրինակ՝ շերտերով լիցքավորվող ջրի բաքեր կամ արտաքին ջերմափոխանակիչներով բաքեր)․ նշված համակարգերը սույն ստանդարտում ներկայացված են որպես «լիցքավորվող կուտակիչ համակարգեր», - կուտակիչ բաքով ջրատաքացուցիչներ և տաք ջրամատակարարման կուտակիչ բաքեր ընդգծված խառնման գոտիով (օրինակ՝ ներքին ջերմափոխանակիչներով ԿՏՋ կուտակիչ բաքեր), որոնք սույն ստանդարտում ներկայացված են որպես «կուտակիչ խառը համակարգեր», և այլ նպատակներով։ Կիրառման շրջանակը ներառում է նաև ստանդարտացման մեթոդներ՝ կենցաղային տաք ջրամատակարարման համար էներգիայի պահանջարկը որոշելու համար։ Սույն ստանդարտը վերաբերում է շենքերում կենցաղային տաք ջրամատակարարման պահանջարկին։ ԿՏՋ համակարգերի համար էներգիայի պահանջարկի հաշվարկը կիրառվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի, որևէ շենքի կամ շենքի հատվածի համար։ Գծապատկեր 1-ը ցույց է տալիս սույն ստանդարտի հարաբերական դիրքը ՇԷԲ ստանդարտների շարքում՝ ԵՆ ԻՍՕ 52000-1-ով սահմանված մոդուլային կառուցվածքի համատեքստում։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Ստանդարտացման եվրոպական կոմիտեի ԻՍՕ/ՏՌ 52000-2 ստանդարտում (տեխնիկական հաշվետվությունում) կարելի է գտնել նույն աղյուսակը՝ յուրաքանչյուր մոդուլի համար համապատասխան ՇԷԲ ստանդարտների համարներով և հրապարակված և պատրաստման փուլում գտնվող համապատասխան տեխնիկական հաշվետվություններով։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Մոդուլները ներկայացնում են ՇԷԲ ստանդարտները, թեև ՇԷԲ մեկ ստանդարտը կարող է ներառել մեկից ավելի մոդուլ, իսկ մեկ մոդուլը կարող է ընդգրկվել ՇԷԲ մեկից ավելի ստանդարտում, օրինակ՝ համապատասխանաբար պարզեցված և մանրամասն մեթոդը։ Տե՛ս նաև 2-րդ կետը և Ա.1 (A.1) ու Բ.1 (B.1) աղյուսակները։ | ||||
| Կարգավիճակը | Acting | ||||||
| Accepted In RA | NATIONAL BODY FOR STANDARDS AND METROLOGY | ||||||
| № | 164-Ն | ||||||
| Date Accepted In RA | 2022-11-29 | ||||||
| Date Enacted | 2023-01-01 | ||||||
| Developer of the normative document and its address | NATIONAL BODY FOR STANDARDS AND METROLOGY | ||||||
| Category | AST EN | ||||||
| Classification |
91.140.10 CONSTRUCTION MATERIALS AND BUILDING Installations in buildings Central heating systems |
||||||
| Classification |
91.140.65 CONSTRUCTION MATERIALS AND BUILDING Installations in buildings Water heating equipment |
||||||
| References |
"-" = Quotes
|
||||||
| Registration date | 2022-11-29 | ||||||
| Registrational № | 1554-2022 | ||||||
| Page Count | |||||||
| Info Source | IUS №4-2022 | ||||||
| Language of the original | lang_ | ||||||
| Translated to |
Armenian |
||||||
| Keywords | |||||||
| Modifications | No modifications made | ||||||
| Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 | 26400 | ||||||