ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԵՆ 12831-3-2022
Վերնագիր Շենքերի էներգետիկ բնութագիր. Նախագծային ջերմային բեռնվածքի հաշվարկի մեթոդ. Մաս 3. Կենցաղային տաք ջրամատակարարման ջերմային բեռնվածքը և պահանջների բնութագիրը. Մոդուլ Մ8-2, Մ8-3
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում է կենցաղային տաք ջրամատակարարման (ԿՏՋ) համակարգերի չափագրման համար անհրաժեշտ հզորության և կուտակման տարողության հաշվարկման մեթոդը։ Կիրառման շրջանակն ընդգրկում է ուղղակի ջրատաքացուցիչներից (առանց կուտակման տարողության և արդյունավետ ջեռուցման համեմատաբար մեծ հզորության) մինչև ջեռուցման համեմատաբար փոքր հզորությամբ և մեծ տարողությամբ կուտակիչ խոշոր համակարգեր։ Սույն ստանդարտը կիրառելի է ջրակուտակիչ հետևյալ համակարգերի համար․ - կուտակիչ համակարգեր, որոնք բնութագրվում են նվազագույն խառնման գոտիով (օրինակ՝ շերտերով լիցքավորվող ջրի բաքեր կամ արտաքին ջերմափոխանակիչներով բաքեր)․ նշված համակարգերը սույն ստանդարտում ներկայացված են որպես «լիցքավորվող կուտակիչ համակարգեր», - կուտակիչ բաքով ջրատաքացուցիչներ և տաք ջրամատակարարման կուտակիչ բաքեր ընդգծված խառնման գոտիով (օրինակ՝ ներքին ջերմափոխանակիչներով ԿՏՋ կուտակիչ բաքեր), որոնք սույն ստանդարտում ներկայացված են որպես «կուտակիչ խառը համակարգեր», և այլ նպատակներով։ Կիրառման շրջանակը ներառում է նաև ստանդարտացման մեթոդներ՝ կենցաղային տաք ջրամատակարարման համար էներգիայի պահանջարկը որոշելու համար։ Սույն ստանդարտը վերաբերում է շենքերում կենցաղային տաք ջրամատակարարման պահանջարկին։ ԿՏՋ համակարգերի համար էներգիայի պահանջարկի հաշվարկը կիրառվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի, որևէ շենքի կամ շենքի հատվածի համար։ Գծապատկեր 1-ը ցույց է տալիս սույն ստանդարտի հարաբերական դիրքը ՇԷԲ ստանդարտների շարքում՝ ԵՆ ԻՍՕ 52000-1-ով սահմանված մոդուլային կառուցվածքի համատեքստում։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Ստանդարտացման եվրոպական կոմիտեի ԻՍՕ/ՏՌ 52000-2 ստանդարտում (տեխնիկական հաշվետվությունում) կարելի է գտնել նույն աղյուսակը՝ յուրաքանչյուր մոդուլի համար համապատասխան ՇԷԲ ստանդարտների համարներով և հրապարակված և պատրաստման փուլում գտնվող համապատասխան տեխնիկական հաշվետվություններով։ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 2. Մոդուլները ներկայացնում են ՇԷԲ ստանդարտները, թեև ՇԷԲ մեկ ստանդարտը կարող է ներառել մեկից ավելի մոդուլ, իսկ մեկ մոդուլը կարող է ընդգրկվել ՇԷԲ մեկից ավելի ստանդարտում, օրինակ՝ համապատասխանաբար պարզեցված և մանրամասն մեթոդը։ Տե՛ս նաև 2-րդ կետը և Ա.1 (A.1) ու Բ.1 (B.1) աղյուսակները։
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
164-Ն
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2022-11-29
Գործարկման թվականը 2023-01-01
Մշակողը և հասցեն «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ
Կատեգորիա ՀՍՏ ԵՆ
Դասակարգում 91.140.10
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Կայանքներ շենքերում
Կենտրոնական ջեռուցման համակարգեր
Դասակարգում 91.140.65
ՇԻՆԱՆՅՈւԹԵՐ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Կայանքներ շենքերում
Ջրատաքացուցիչ սարքավորանք
Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  ՀՍՏ ԵՆ 12831-3-2022
Գրանցման ամսաթիվը 2022-11-29
Գրանցման № 1554-2022
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2022
Բնագրի լեզուն lang_
Թարգմանված է Հայերեն
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 26400