Catalog of standards
| AST EN 62115-2012 | |||||||
| Title | Electric toys –Safety | Description | Սույն ստանդարտով սահմանվում են այն խաղալիքներին ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք ունեն էլեկտրաէներգիայից կախված մեկից ոչ պակաս գործառույթ։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 1: Խաղալիքների օրինակները, որոնց վրա տարածվում է սույն ստանդարտը՝ - կոնստրուկտորի հավաքածուները, -փորձարարական հավաքածուները, - ֆունկցիոնալ խաղալիքներ (մոդելներ, որոնք ունեն մեծերի կողմից օգտագործվող սարքին կամ սարքավորանքին համանման գործառույթ), - համակարգչային խաղալիքներ, - խաղալիք համակարգիչներ: Փորձարարական հավաքածուներին ներկայացվող լրացուցիչ պահանջները տրված են Ա հավելվածում։ Այն խաղալիքները, որոնք օգտագործում են էլեկտրաէներգիան լրացուցիչ գործառույթների համար, ներառվում են սույն ստանդարտի կիրառման ոլորտում։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 2։ Այդպիսի խաղալիքի օրինակ կարող է հանդիսանալ ներքին լուսավորությամբ տիկնիկի տնակը։ Իրենց կազմում լազերներ և դիոդներ պարունակող խաղալիքներին ներկայացվող լրացուցիչ պահանջները տրված են Ե(Е) հավելվածում։ Սույն ստանդարտի պահանջներին համապատասխանելու համար էլեկտրական խաղալիքները պետք է նաև համապատասխանեն ISO 8124-1 ստանդարտի պահանջ-ներին, քանի որ այն ներառում է այլ ռիսկեր` բացի նրանցից, որոնք կապված են էլեկտրաէներգիայի օգտագործման հետ։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 3: Խաղալիքների տրանսֆորմատորները (ԻԷԿ 61558-2-7` գծային տրանսֆորմատորների համար և ԻԷԿ 61558-2-16` փոխարկվող տրանսֆորմա- տորների համար), կուտակչային մարտկոցների լիցքավորման սարքերը (ԻԷԿ 60335-2-29), երեխաների կողմից օգտագործվող կուտակչային մարտկոցների լիցքավորման սարքերը (ԻԷԿ 60335-2-29, ԱԱ(AA) հավելված) խաղալիք չեն համարվում, նույնիսկ եթե մատակարարվում են դրանց հետ միասին։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 4: Եթե ենթադրվում է, որ երեխան խաղալու է փաթեթված- քի հետ, ապա այն նույնպես պետք է համարվի խաղալիքի մաս։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 5: Սույն ստանդարտը չի տարածվում հետևյալ տեսականու վրա՝ - շոգեշարժիչով խաղալիքների, - մեծահասակ կոլեկցիոներների համար նախատեսված մասշտաբային մոդելների, - ֆոլկլորային և դեկորատիվ խաղալիքների, ինչպես նաև այլ նմանատիպ ար- տադրատեսակներ, որոնք նախատեսված են մեծահասակ կոլեկցիոներների համար, - սպորտային գույքի, - խորջրյա հանդերձանքի, - մանկական հրապարակներում տեղադրվող խաղերի համար նախատեսված կոլեկտիվ օգտագործման սարքավորանքի, - խաղային ավտոմատների (ԻԷԿ 60335-2-82), - մասնագիտական խաղալիքների, որոնք տեղադրվում են հասարակական վայրերում (առևտրի կենտրոններում, կայարաններում և այլն), - ջեռուցիչ տարրեր պարունակող և ուսուցման ընթացքում մեծահասակների հսկողությամբ օգտագործման համար նախատեսված արտադրատեսակների, - մանկական խաղային տանովի լուսատուների (ԻԷԿ 60598-2-10), - տեսա- և համակարգչային խաղերի, - փչովի խաղալիքների համար (օրինակ, ատրակցիոնների համար նախատեսված փչովի դղյակների) նախատեսված ճնշակների, - տոնածառի խաղալիքների։ | ||||
| Կարգավիճակը | Acting | ||||||
| Accepted In RA | "National Institute of Standards" CJSV 2004 | ||||||
| № | 63-В | ||||||
| Date Accepted In RA | 2012-10-01 | ||||||
| Date Enacted | 2012-11-01 | ||||||
| Developer of the normative document and its address | National Institute of Standards CJSV (Yerevan) 2004 | ||||||
| Category | AST EN | ||||||
| Classification |
97.190 DOMESTIC AND COMMERCIAL EQUIPMENT. ENTERTAINMENT. SPORTS Equipment for children |
||||||
| Classification |
13.120 ENVIRONMENT. HEALTH PROTECTION. SAFETY Domestic safety |
||||||
| Classification |
97.200.50 DOMESTIC AND COMMERCIAL EQUIPMENT. ENTERTAINMENT. SPORTS Equipment for entertainment Toys |
||||||
| References |
"-" = Quotes
|
||||||
| Registration date | 2012-11-01 | ||||||
| Registrational № | 1009-2012 | ||||||
| Page Count | |||||||
| Info Source | IU AST №4-2012 | ||||||
| Language of the original | Armenian | ||||||
| Translated to |
Armenian |
||||||
| Keywords |
battery toy clearance detachable part normal operation rated voltage thermostat toy transformer toy |
||||||
| Modifications | No modifications made | ||||||
| Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 | 23500 | ||||||