Ստանդարտների կատալոգ
ՀՍՏ ԵՆ 62115-2012 | |||||||
Վերնագիր | Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգություն | Նկարագրություն | Սույն ստանդարտով սահմանվում են այն խաղալիքներին ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք ունեն էլեկտրաէներգիայից կախված մեկից ոչ պակաս գործառույթ։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 1: Խաղալիքների օրինակները, որոնց վրա տարածվում է սույն ստանդարտը՝ - կոնստրուկտորի հավաքածուները, -փորձարարական հավաքածուները, - ֆունկցիոնալ խաղալիքներ (մոդելներ, որոնք ունեն մեծերի կողմից օգտագործվող սարքին կամ սարքավորանքին համանման գործառույթ), - համակարգչային խաղալիքներ, - խաղալիք համակարգիչներ: Փորձարարական հավաքածուներին ներկայացվող լրացուցիչ պահանջները տրված են Ա հավելվածում։ Այն խաղալիքները, որոնք օգտագործում են էլեկտրաէներգիան լրացուցիչ գործառույթների համար, ներառվում են սույն ստանդարտի կիրառման ոլորտում։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 2։ Այդպիսի խաղալիքի օրինակ կարող է հանդիսանալ ներքին լուսավորությամբ տիկնիկի տնակը։ Իրենց կազմում լազերներ և դիոդներ պարունակող խաղալիքներին ներկայացվող լրացուցիչ պահանջները տրված են Ե(Е) հավելվածում։ Սույն ստանդարտի պահանջներին համապատասխանելու համար էլեկտրական խաղալիքները պետք է նաև համապատասխանեն ISO 8124-1 ստանդարտի պահանջ-ներին, քանի որ այն ներառում է այլ ռիսկեր` բացի նրանցից, որոնք կապված են էլեկտրաէներգիայի օգտագործման հետ։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 3: Խաղալիքների տրանսֆորմատորները (ԻԷԿ 61558-2-7` գծային տրանսֆորմատորների համար և ԻԷԿ 61558-2-16` փոխարկվող տրանսֆորմա- տորների համար), կուտակչային մարտկոցների լիցքավորման սարքերը (ԻԷԿ 60335-2-29), երեխաների կողմից օգտագործվող կուտակչային մարտկոցների լիցքավորման սարքերը (ԻԷԿ 60335-2-29, ԱԱ(AA) հավելված) խաղալիք չեն համարվում, նույնիսկ եթե մատակարարվում են դրանց հետ միասին։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 4: Եթե ենթադրվում է, որ երեխան խաղալու է փաթեթված- քի հետ, ապա այն նույնպես պետք է համարվի խաղալիքի մաս։ Ծ ա ն ո թ ու թ յ ու ն 5: Սույն ստանդարտը չի տարածվում հետևյալ տեսականու վրա՝ - շոգեշարժիչով խաղալիքների, - մեծահասակ կոլեկցիոներների համար նախատեսված մասշտաբային մոդելների, - ֆոլկլորային և դեկորատիվ խաղալիքների, ինչպես նաև այլ նմանատիպ ար- տադրատեսակներ, որոնք նախատեսված են մեծահասակ կոլեկցիոներների համար, - սպորտային գույքի, - խորջրյա հանդերձանքի, - մանկական հրապարակներում տեղադրվող խաղերի համար նախատեսված կոլեկտիվ օգտագործման սարքավորանքի, - խաղային ավտոմատների (ԻԷԿ 60335-2-82), - մասնագիտական խաղալիքների, որոնք տեղադրվում են հասարակական վայրերում (առևտրի կենտրոններում, կայարաններում և այլն), - ջեռուցիչ տարրեր պարունակող և ուսուցման ընթացքում մեծահասակների հսկողությամբ օգտագործման համար նախատեսված արտադրատեսակների, - մանկական խաղային տանովի լուսատուների (ԻԷԿ 60598-2-10), - տեսա- և համակարգչային խաղերի, - փչովի խաղալիքների համար (օրինակ, ատրակցիոնների համար նախատեսված փչովի դղյակների) նախատեսված ճնշակների, - տոնածառի խաղալիքների։ | ||||
Կարգավիճակը | Գործող | ||||||
Ընդունված է ՀՀ | "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004 | ||||||
№ | 63-В | ||||||
ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2012-10-01 | ||||||
Գործարկման թվականը | 2012-11-01 | ||||||
Մշակողը և հասցեն | Ստանդարտների ազգային ինստիտուտ (Երևան) ՓԲԸ 2004 | ||||||
Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
Դասակարգում |
97.190 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ. ՀԱՆԳԻՍՏ. ՍՊՈՐՏ Տեխնիկա երեխաների համար |
||||||
Դասակարգում |
13.120 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ. ՄԱՐԴՈւ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԳՈՐԾՈւԹՅՈւՆԻՑ. ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ Անվտանգություն կենցաղում |
||||||
Դասակարգում |
97.200.50 ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔ. ՀԱՆԳԻՍՏ. ՍՊՈՐՏ Սարքավորանք հանգստի համար Խաղալիքներ |
||||||
Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
Գրանցման ամսաթիվը | 2012-11-01 | ||||||
Գրանցման № | 1009-2012 | ||||||
Էջերի քանակը | |||||||
Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №4-2012 | ||||||
Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
Թարգմանված է |
Հայերեն |
||||||
Հանգուցային բառեր |
մարտկոցներով խաղալիք օդային բացակ հանովի մաս նորմալ աշխատանք անվանական լարում ջերմակարգավորիչ խաղալիք տրանսֆորմատորով խաղալիք |
||||||
Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 23500 |