MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF ARMENIA

NATIONAL BODY FOR STANDARDS AND METROLOGY

Catalog of standards

AST 185-2018
Title Автомобили, автобусы и мотоциклы оперативных службЦВЕТОГРАФИЧЕСКИЕ СХЕМЫ, ОПОЗНАВАТЕЛЬНЫЕ ЗНАКИ, НАДПИСИ, СПЕЦИАЛЬНЫЕ СВЕТОВЫЕ И ЗВУКОВЫЕ СИГНАЛЫОбщие требования
Description Սույն ստանդարտը տարածվում է ավտոմոբիլների, ավտոբուսների, մոտոցիկլների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) վրա, որոնք սարքավորված են ըստ համապատասխան նշանակման և պատկանում են հետևյալ օպերատիվ ծառայություններին` ա) շտապ բուժօգնության, բ) Հայաստանի փրկարար ծառայության, գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ճանապարհային ոստիկանություն), ե) զինվորական ավտոտեսչության, զ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության, է) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկա-պահակետային ծառայության թ) Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը: Ստանդարտով սահմանվում են օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների գունագծապատկերներին և դրա տարրերին, ինչպես նաև լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող ընդհանուր պահանջները: Սույն ստանդարտը լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող պահանջների մասով տարածվում է նաև ՀՀ օրենսդրու¬թյամբ սահմանված ցանկով նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպու¬թյուն¬ների այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք գունագծապատկերների բացակա¬յության դեպքում կարող են սարքավորվել լուսային և ձայնային հատուկ ազդանշաններով [1]: Օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների վրա գովազդային իմաստ ունեցող մակագրություններ և նկարներ չեն թույլատրվում: Չի թույլատրվում սույն ստանդարտով սահմանված գունագծապատկերները, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններն օգտագործել այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք չեն պատկանում օպերատիվ ծառայություններին: Սույն ստանդարտը չի տարածվում օպերատիվ ծառայությունների այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին շահագործման համար: Սույն ստանդարտի պահանջներն ուղղված են տրանսպորտային հոսքում օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների առանձնացմանը և նույնականացմանը` նրանց կողմից անհետաձգելի ծառայողական առաջադրանքները կատարելու ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև գունային ձևավորման միօրինականացմանը:
Կարգավիճակը Acting
Accepted In RA "National Institute of Standards" CJSV 2004
37-Լ
Date Accepted In RA 2018-06-28
Date Enacted 2018-07-01
Developer of the normative document and its address
Category AST - national standard of RA
Classification 43.160
ROAD VEHICLE ENGINEERING
Special purpose vehicles

References "-" =  Quotes
  Reference Type Standard
  replaced AST 185-2006
Registration date 2018-06-28
Registrational № 1434-2018
Page Count
Info Source IUS №2-2018
Language of the original Armenian
Translated to
Keywords
Modifications
№1 2023-07-01 Change the text of document IUS №2-2023
Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 38400