ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ 185-2018
Վերնագիր Օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլներ. Գունագծապատկերներ, ֊ ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ
Նկարագրություն Սույն ստանդարտը տարածվում է ավտոմոբիլների, ավտոբուսների, մոտոցիկլների (այսուհետ` տրանսպորտային միջոցներ) վրա, որոնք սարքավորված են ըստ համապատասխան նշանակման և պատկանում են հետևյալ օպերատիվ ծառայություններին` ա) շտապ բուժօգնության, բ) Հայաստանի փրկարար ծառայության, գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության, դ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ճանապարհային ոստիկանություն), ե) զինվորական ավտոտեսչության, զ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության, է) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ը) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկա-պահակետային ծառայության թ) Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը: Ստանդարտով սահմանվում են օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների գունագծապատկերներին և դրա տարրերին, ինչպես նաև լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող ընդհանուր պահանջները: Սույն ստանդարտը լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող պահանջների մասով տարածվում է նաև ՀՀ օրենսդրու¬թյամբ սահմանված ցանկով նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպու¬թյուն¬ների այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք գունագծապատկերների բացակա¬յության դեպքում կարող են սարքավորվել լուսային և ձայնային հատուկ ազդանշաններով [1]: Օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների վրա գովազդային իմաստ ունեցող մակագրություններ և նկարներ չեն թույլատրվում: Չի թույլատրվում սույն ստանդարտով սահմանված գունագծապատկերները, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններն օգտագործել այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք չեն պատկանում օպերատիվ ծառայություններին: Սույն ստանդարտը չի տարածվում օպերատիվ ծառայությունների այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին շահագործման համար: Սույն ստանդարտի պահանջներն ուղղված են տրանսպորտային հոսքում օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների առանձնացմանը և նույնականացմանը` նրանց կողմից անհետաձգելի ծառայողական առաջադրանքները կատարելու ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև գունային ձևավորման միօրինականացմանը:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
37-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2018-06-28
Գործարկման թվականը 2018-07-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ - ՀՀ ազգային ստանդարտ
Դասակարգում 43.160
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ
Հատուկ նախանշանակման տրանսպորտ

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
  փոխարինված ՀՍՏ 185-2006
Գրանցման ամսաթիվը 2018-06-28
Գրանցման № 1434-2018
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №2-2018
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի
№1 2023-07-01 Փաստաթղթի տեքստի փոփոխում Տեղեկատու №2-2023
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 38400