Catalog of standards
| AST ISO 45001-2019 | ||||||||||
| Title | Occupational health and safety management systems — Requirements with guidance for use | Description | Սույն ստանդարտով սահմանվում են աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության (ԱԱԱ) կառավարման համակարգերին ներկայացվող պահանջները, և կիրառման ուղեցույցը, որպեսզի կազմակերպությանը հնարավորություն ընձեռնվի ապահովելու անվտանգ և առողջ աշխատավայրեր` կանխելով աշխատանքային գործընթացում վնասվածքներ ստանալը և առողջական վիճակի վատթարացումը, ինչպես նաև բարելավելով ԱԱԱ գործունեությունը: Սույն փաստաթուղթը կիրառելի է ցանկացած կազմակերպության նկատմամբ, որը ցանկանում է հիմնել, ներդնել ու պահպանել ԱԱԱ կառավարման համակարգը` ապահովելու համար աշխատանքի և առողջության անվտանգությունը, կրճատելու վտանգները և նվազեցնելու ԱԱԱ հետ կապված ռիսկերը (ներառյալ` համակարգի թերությունները), օգտվելով ԱԱԱ հնարավորություններից,ինչպես նաև իր գործունեության հետ կապված ԱԱԱ կառավարման համակարգի անհամապատասխանությունները: Սույն փաստաթուղթը օգնում է կազմակերպությանը հասնելու ԱԱԱ կառավարման համակարգից սպասվող արդյունքներին: Ըստ ԱԱԱ կազմակերպությունների քաղաքականության ԱԱԱ կառավարման համակարգից սպասվող արդյունքները կարող են ներառել. ա (a). ԱԱԱ գործունեության արդյունքների շարունակական բարելավումը, բ (b). օրենսդրական պահանջներ և այլ պահանջների իրականացումը, գ (c). ԱԱԱ նպատակների իրականացում: Սույն փաստաթուղթը կիրառելի է բոլոր կազմակերպությունների նկատմամբ անկախ չափից, տեսակից և գործունեության բնույթից: Այն կիրառվում է ԱԱԱ կազմակերպության հսկողության ներքո գտնվող ռիսկերի նկատմամբ, հաշվի առնելով այն փաստերը, ինչպիսիք են` կազմակերպության միջավայրը (կոնտեքստը) և իր աշխատողների և այլ հետաքրքված կողմերի պահանջները և ակնկալիքները: Սույն փաստաթուղթը ԱԱԱ գործունեության համար չի սահմանում հատուկ չափանիշներ և նորմեր ԱԱԱ կառավարման համակարգի նախագծի վերաբերյալ: Սույն փաստաթուղթը, ԱԱԱ կառավարման համակարգի միջոցով, հնարավորություն է տալիս կազմակերպությանը միավորել առողջությանը և անվտանգությանը վերաբերող այլ ասպեկտներ, ինչպիսիք են աշխատողի առողջությունը/ լավ ինքնազգացողությունը: Սույն փաստաթղթում չեն քննարկվում հարցեր, ինչպիսիք են արտադրանքի անվտանգությունը, գույքի նյութական վնասը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, որոնք դուրս են գտնվում աշխատողների և համապատասխան այլ շահագրգիռ կողմերի նկատմամբ ռիսկերին առնչվող հարցերից: Սույն փաստաթուղթը կարող է կիրառվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` աշխատանքի և առողջության անվտանգության կառավարումը պարբերաբար բարելավման համար: Ինչևէ, սույն ստանդարտին համապատասխանության հայտարարությունները չեն ընդունվում, քանի դեռ սույն ստանդարտի բոլոր պահանջները ներառված չեն կազմակերպության ԱԱԱ կառավարման համակարգում և կատարված չեն՝ առանց բացառության: | |||||||
| Կարգավիճակը | Acting | |||||||||
| Accepted In RA | "National Institute of Standards" CJSV 2004 | |||||||||
| № | 147-Լ | |||||||||
| Date Accepted In RA | 2019-12-11 | |||||||||
| Date Enacted | 2020-02-01 | |||||||||
| Developer of the normative document and its address | ||||||||||
| Category | AST ISO | |||||||||
| Classification |
13.100 ENVIRONMENT. HEALTH PROTECTION. SAFETY Occupational safety. Industrial hygiene |
|||||||||
| References |
"-" = Quotes
|
|||||||||
| Registration date | 2019-12-11 | |||||||||
| Registrational № | 1484-2019 | |||||||||
| Page Count | ||||||||||
| Info Source | IUS №4-2019 | |||||||||
| Language of the original | Armenian | |||||||||
| Translated to | ||||||||||
| Keywords | ||||||||||
| Modifications | No modifications made | |||||||||
| Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 | 39500 | |||||||||