ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Ստանդարտների կատալոգ

ՀՍՏ ԻՍՕ 45001-2019
Վերնագիր Աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ և կիրառման ուղեցույց
Նկարագրություն Սույն ստանդարտով սահմանվում են աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության (ԱԱԱ) կառավարման համակարգերին ներկայացվող պահանջները, և կիրառման ուղեցույցը, որպեսզի կազմակերպությանը հնարավորություն ընձեռնվի ապահովելու անվտանգ և առողջ աշխատավայրեր` կանխելով աշխատանքային գործընթացում վնասվածքներ ստանալը և առողջական վիճակի վատթարացումը, ինչպես նաև բարելավելով ԱԱԱ գործունեությունը: Սույն փաստաթուղթը կիրառելի է ցանկացած կազմակերպության նկատմամբ, որը ցանկանում է հիմնել, ներդնել ու պահպանել ԱԱԱ կառավարման համակարգը` ապահովելու համար աշխատանքի և առողջության անվտանգությունը, կրճատելու վտանգները և նվազեցնելու ԱԱԱ հետ կապված ռիսկերը (ներառյալ` համակարգի թերությունները), օգտվելով ԱԱԱ հնարավորություններից,ինչպես նաև իր գործունեության հետ կապված ԱԱԱ կառավարման համակարգի անհամապատասխանությունները: Սույն փաստաթուղթը օգնում է կազմակերպությանը հասնելու ԱԱԱ կառավարման համակարգից սպասվող արդյունքներին: Ըստ ԱԱԱ կազմակերպությունների քաղաքականության ԱԱԱ կառավարման համակարգից սպասվող արդյունքները կարող են ներառել. ա (a). ԱԱԱ գործունեության արդյունքների շարունակական բարելավումը, բ (b). օրենսդրական պահանջներ և այլ պահանջների իրականացումը, գ (c). ԱԱԱ նպատակների իրականացում: Սույն փաստաթուղթը կիրառելի է բոլոր կազմակերպությունների նկատմամբ անկախ չափից, տեսակից և գործունեության բնույթից: Այն կիրառվում է ԱԱԱ կազմակերպության հսկողության ներքո գտնվող ռիսկերի նկատմամբ, հաշվի առնելով այն փաստերը, ինչպիսիք են` կազմակերպության միջավայրը (կոնտեքստը) և իր աշխատողների և այլ հետաքրքված կողմերի պահանջները և ակնկալիքները: Սույն փաստաթուղթը ԱԱԱ գործունեության համար չի սահմանում հատուկ չափանիշներ և նորմեր ԱԱԱ կառավարման համակարգի նախագծի վերաբերյալ: Սույն փաստաթուղթը, ԱԱԱ կառավարման համակարգի միջոցով, հնարավորություն է տալիս կազմակերպությանը միավորել առողջությանը և անվտանգությանը վերաբերող այլ ասպեկտներ, ինչպիսիք են աշխատողի առողջությունը/ լավ ինքնազգացողությունը: Սույն փաստաթղթում չեն քննարկվում հարցեր, ինչպիսիք են արտադրանքի անվտանգությունը, գույքի նյութական վնասը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, որոնք դուրս են գտնվում աշխատողների և համապատասխան այլ շահագրգիռ կողմերի նկատմամբ ռիսկերին առնչվող հարցերից: Սույն փաստաթուղթը կարող է կիրառվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` աշխատանքի և առողջության անվտանգության կառավարումը պարբերաբար բարելավման համար: Ինչևէ, սույն ստանդարտին համապատասխանության հայտարարությունները չեն ընդունվում, քանի դեռ սույն ստանդարտի բոլոր պահանջները ներառված չեն կազմակերպության ԱԱԱ կառավարման համակարգում և կատարված չեն՝ առանց բացառության:
Կարգավիճակը Գործող
Ընդունված է ՀՀ "Ստանդարտների ազգային ինստիտուտ" ՓԲԸ 2004
147-Լ
ՀՀ ընդունելու ամսաթիվ 2019-12-11
Գործարկման թվականը 2020-02-01
Մշակողը և հասցեն
Կատեգորիա ՀՍՏ ԻՍՕ
Դասակարգում 13.100
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈւՆ. ՄԱՐԴՈւ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԵՐԳՈՐԾՈւԹՅՈւՆԻՑ. ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ
Մասնագիտական գործունեության անվտանգություն. Արդյունաբերական հիգիենա

Վկայակոչումներ "-" =  Ոչ ստանդարտ հղումներ
  Հղման տիպ Ստանդարտ
-  IDT-նույնական միջազգային ստանդարտների համար ԻՍՕ 45001:2018
  փոխարինված ՀՍՏ ՕՀՍԱՍ 18001-2007
Գրանցման ամսաթիվը 2019-12-11
Գրանցման № 1484-2019
Էջերի քանակը
Տեղեկատվության աղբյուր Տեղեկատու №4-2019
Բնագրի լեզուն Հայերեն
Թարգմանված է
Հանգուցային բառեր
Փոփոխությունները ՆՓ-ի Չի փոփոխվել
Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) 39500