Catalog of standards
| AST EN 378-1-2020 | |||||||
| Title | Refrigerating systems and heat pumps. Safety and environmental requirements.Part 1: Basic requirements, defi nitions, classifi cation and selection criteria | Description | Սույն ստանդարտը սահմանում է անձանց և գույքի անվտանգությանն ուղղված պահանջներ, ուղենշում է շրջակա միջավայրի պահպանության և Սառնարանային համակարգերի շահագործման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և սառնագենտների արտազատման ընթացակարգերը: Սույն ստանդարտում օգտագործվող «Սառնարանային համակարգ» տերմինը իր մեջ ներառում է նաև ջերմային պոմպերը: ԵՆ 378 ստանդարտի սույն մասում սահմանվում են Սառնարանային համակարգերի նկատմամբ կիրառվող դասակարգման և ընտրության չափանիշները։ Դասակարգման և ընտրության նշված չափանիշները կիրառվում են 2, 3 և 4 մասերում: Սույն ստանդարտը տարածվում է՝ ա(a) բոլոր տեսակի և չափսերի, շարժական և անշարժ Սառնարանային համակարգերի վրա, բացառությամբ ԻՍՕ 13043 ստանդարտում սահմանված՝ մեքենաների օդակարգավորման համակարգերին, բ (b) սառեցման և ջեռուցման երկրորդային համակարգերի վրա, գ (c) Սառնարանային համակարգերի տեղակայման, դ (d) սույն ստանդարտի ընդունումից հետո փոխարինված և ավելացված բաղկացուցիչ մասերին, եթե դրանք նշանակությամբ և հնարավորությամբ նույնական չեն գոյություն ունեցողների հետ: Հավելված Գ-ում ներկայացված է պահանջվող տարածքում սառնագենտի լիցքավորման առավելագույն թույլատրելի սահմանաչափի որոշման կարգը, որի գերազանցման պարագայում, ռիսկի նվազեցման նպատակով, պահանջում է կիրառել լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ: Հավելված Ե-ում թվարկված են սառնամատակարարման և օդորակման մեջ օգտագործվող տարբեր տեսակի սառնագենտների անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված չափանիշները: Սույն ստանդարտը չի տարածվում նշված ընդունման տարեթվից առաջ արտադրված Սառնարանային համակարգի վրա, բացառությամբ ստանդարտի ընդունումից հետո նշված համակարգերի վրա կատարված ձևափոխությունների և բարելավումների: Սույն ստանդարտը կիրառելի է նոր, գոյություն ունեցող և ձևափոխվող, բարելավվող, ինչպես նաև անշարժ տեղակայմամբ մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվող, Սառնարանային համակարգերի նկատմամբ: Սույն ստանդարտի 1-ից 4-րդ մասերում տեղ գտած դրույթներին համապատասխանության պարագայում, այն կիրառելի է նաև մի տեսակի սառնագենտից մեկ այլ տեսակի սառնագենտով փոխարինված համակարգերի նկատմամբ: Սառնարանային համակարգերի անվտանգությանն ուղղված ստանդարտները գերակա են նույն թեման ընդգրկող ընդհանուր ստանդարտների նկատմամբ: | ||||
| Կարգավիճակը | Acting | ||||||
| Accepted In RA | NATIONAL BODY FOR STANDARDS AND METROLOGY | ||||||
| № | 79-Ն | ||||||
| Date Accepted In RA | 2020-09-14 | ||||||
| Date Enacted | 2020-09-16 | ||||||
| Developer of the normative document and its address | NATIONAL BODY FOR STANDARDS AND METROLOGY | ||||||
| Category | AST EN | ||||||
| Classification |
27.200 ENERGY AND HEAT TRANSFER ENGINEERING Refrigerating technology |
||||||
| Classification |
27.080 ENERGY AND HEAT TRANSFER ENGINEERING Heat pumps |
||||||
| References |
"-" = Quotes
|
||||||
| Registration date | 2020-09-14 | ||||||
| Registrational № | 6335-2020 | ||||||
| Page Count | |||||||
| Info Source | IUS №3-2020 | ||||||
| Language of the original | Armenian | ||||||
| Translated to | |||||||
| Keywords | |||||||
| Modifications | No modifications made | ||||||
| Price in Armenian drams (AMD) (including VAT) 6400 | 35500 | ||||||