Ստանդարտների կատալոգ
| ՀՍՏ ԵՆ 378-1-2020 | |||||||
| Վերնագիր | Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպերԱնվտանգությանը և շրջակա միջավայրի պահպանությանը ներկայցվող պահանջներՄաս 1. Հիմնական պահանջներ, սահմանումներ, դասակարգման և ընտրության չափանիշներ | Նկարագրություն | Սույն ստանդարտը սահմանում է անձանց և գույքի անվտանգությանն ուղղված պահանջներ, ուղենշում է շրջակա միջավայրի պահպանության և Սառնարանային համակարգերի շահագործման, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և սառնագենտների արտազատման ընթացակարգերը: Սույն ստանդարտում օգտագործվող «Սառնարանային համակարգ» տերմինը իր մեջ ներառում է նաև ջերմային պոմպերը: ԵՆ 378 ստանդարտի սույն մասում սահմանվում են Սառնարանային համակարգերի նկատմամբ կիրառվող դասակարգման և ընտրության չափանիշները։ Դասակարգման և ընտրության նշված չափանիշները կիրառվում են 2, 3 և 4 մասերում: Սույն ստանդարտը տարածվում է՝ ա(a) բոլոր տեսակի և չափսերի, շարժական և անշարժ Սառնարանային համակարգերի վրա, բացառությամբ ԻՍՕ 13043 ստանդարտում սահմանված՝ մեքենաների օդակարգավորման համակարգերին, բ (b) սառեցման և ջեռուցման երկրորդային համակարգերի վրա, գ (c) Սառնարանային համակարգերի տեղակայման, դ (d) սույն ստանդարտի ընդունումից հետո փոխարինված և ավելացված բաղկացուցիչ մասերին, եթե դրանք նշանակությամբ և հնարավորությամբ նույնական չեն գոյություն ունեցողների հետ: Հավելված Գ-ում ներկայացված է պահանջվող տարածքում սառնագենտի լիցքավորման առավելագույն թույլատրելի սահմանաչափի որոշման կարգը, որի գերազանցման պարագայում, ռիսկի նվազեցման նպատակով, պահանջում է կիրառել լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ: Հավելված Ե-ում թվարկված են սառնամատակարարման և օդորակման մեջ օգտագործվող տարբեր տեսակի սառնագենտների անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված չափանիշները: Սույն ստանդարտը չի տարածվում նշված ընդունման տարեթվից առաջ արտադրված Սառնարանային համակարգի վրա, բացառությամբ ստանդարտի ընդունումից հետո նշված համակարգերի վրա կատարված ձևափոխությունների և բարելավումների: Սույն ստանդարտը կիրառելի է նոր, գոյություն ունեցող և ձևափոխվող, բարելավվող, ինչպես նաև անշարժ տեղակայմամբ մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվող, Սառնարանային համակարգերի նկատմամբ: Սույն ստանդարտի 1-ից 4-րդ մասերում տեղ գտած դրույթներին համապատասխանության պարագայում, այն կիրառելի է նաև մի տեսակի սառնագենտից մեկ այլ տեսակի սառնագենտով փոխարինված համակարգերի նկատմամբ: Սառնարանային համակարգերի անվտանգությանն ուղղված ստանդարտները գերակա են նույն թեման ընդգրկող ընդհանուր ստանդարտների նկատմամբ: | ||||
| Կարգավիճակը | Գործող | ||||||
| Ընդունված է ՀՀ | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| № | 79-Ն | ||||||
| ՀՀ ընդունելու ամսաթիվ | 2020-09-14 | ||||||
| Գործարկման թվականը | 2020-09-16 | ||||||
| Մշակողը և հասցեն | «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ | ||||||
| Կատեգորիա | ՀՍՏ ԵՆ | ||||||
| Դասակարգում |
27.200 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ Սառեցնող տեխնիկա |
||||||
| Դասակարգում |
27.080 ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱ Ջերմապոմպեր |
||||||
| Վկայակոչումներ |
"-" = Ոչ ստանդարտ հղումներ
|
||||||
| Գրանցման ամսաթիվը | 2020-09-14 | ||||||
| Գրանցման № | 6335-2020 | ||||||
| Էջերի քանակը | |||||||
| Տեղեկատվության աղբյուր | Տեղեկատու №3-2020 | ||||||
| Բնագրի լեզուն | Հայերեն | ||||||
| Թարգմանված է | |||||||
| Հանգուցային բառեր | |||||||
| Փոփոխությունները ՆՓ-ի | Չի փոփոխվել | ||||||
| Արժեքը ՀՀ դրամով (ներառյալ ԱԱՀ) | 35500 | ||||||