ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը

21/03/2019 Նորություններ

Սույն թվականի մարտի 19-20-ը Մոսկվայում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների Խորհրդի 2-րդ նիստը:

Ղեկավարների Խորհրդի 1-ին նիստում 2019թ. համար նախագահ էր ընտրվել Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Բզնունին:

Խորհրդի նիստում քննարկվել են 2014 թվականի մայիսի 29-ին կնքված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրում փոփոխությունների կատարման, ԵԱՏՄ (Եվրասիական տնտեսական միության) և ՄՊԽ (միջպետական խորհուրդ) միջև կնքված հուշագրով նախատեսված դրույթների իրագործմանն ուղղված միջոցառումների կատարման պլանի, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ազգային մակարդակով միջպետական ստանդարտների գործողության մեջ դնելու և չեղյալ հայտարարելու համաժամանակեցման, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների Խորհրդի աշխատանքային պլանի հաստատման, ինչպես նաև ստանդարտացման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: