Նորություններ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող մրգային օղիներում մեթանոլի թույլատրելի սահմանային չափաբաժինը սահմանելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ստանդարտների ազգային ինստիտուտում սույն թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:00-ին, կազմակերպվում է քննարկում:
Քննարկմանը մասնակցելու համար հրավիրում ենք Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտին առնչվող շահագրգիռ բոլոր կազմակեպությունների ներկայացուցիչներին և անձանց: Քննարկման արդյունքները կարևոր են նորմատիվ փաստաթղթերում և տեխնիկական կանոնակարգում հնարավոր փոփոխություններ կատարելու համար: