Նորություններ
Ալկոհոլային արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող հարգելի գործարարներ, վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներ, փորձարկումներ և փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ,
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 98 որոշմամբ ընդունվել է ԵԱՏՄ ՏԿ 047/2018 «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը, որը գործողության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 9-ից:
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի 955 հրամանով ստեղծվել է
N «ԵԱՏՄ «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի և «Ալկոհոլային խմիչքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման» միջպետական աշխատանքային խումբ, որում Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միայն Ստանդարտների ազգային ինստիտուտի երկու մասնագետներով:
Ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը ալկոհոլային խմիչքների արտադրության, դրանց որակով և ԵԱՏՄ պետությունների տարածքի շուկայում իրացման ծավալներով գտնվում է առաջատար դիրքերում, կարևոր ենք համարում Ձեր անդամակցումը վերը նշված միջպետական աշխատանքային խմբին և համապատասխան մասնագետների մասնակցությունը դրա աշխատանքներին:
Միջպետական աշխատանքային խմբին անդամակցումը Ձեզ հնարավորություն կընձեռի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների և ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման ժամանակ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ տեխնիկական կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների նախագծերի, ստանդարտների ցանկերի և դրանց փոփոխությունների նախագծերի քննարկումներին ավելի հստակ, հիմնավորված և ճիշտ ներկայացնել Ձեր արտադրանքը՝ ելնելով մեր երկրի և Ձեր կազմակերպության շահերից, որը կնպաստի հայկական արտադրանքի ճանաչմանը ԵԱՏՄ պետությունների տարածքի շուկայում:
Հաշվի առնելով վերը նշվածը, միջպետական աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար, խնդրում ենք շահագրգիռ կազմակերպություններին մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների Ազգային Ինստիտուտ» ՓԲ ընկերության tbabayan@sarm.am էլեկտրոնային հասցեին ուղարկել աշխատանքային խմբում ընդգրկելու համար առաջարկվող թեկնածուների մասին տվյալները: