ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ն

25/03/2020 Նորություններ

ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի նիստում որոշում կայացվեց «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Ստանդարտացման և չափագիտություն ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը:

Սահմանվել է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

Ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

2020 թվականի մարտի 25-ին կատարվել է «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների միաձուլման ձևով վերակազմակերպման պետական գրանցումը, որի արդյունքում այդ կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է նոր կազմակերություն՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀՎՀՀ՝ 00219641), որը վերակազմակերպված կազմակերությունների իրավահաջորդն է:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության փոփոխված բանկային վավերապայմաններն են՝

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն.

Հասցեն`  ք. Երևան,  Կոմիտասի պ. 49/4

ՀՎՀՀ 00219641

Հայբիզնեսբանկ ՓԲԸ Կիևյան մ/ճ

Հ/Հ 1150012490810100

 

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար`

Ալբերտ Բաբայան

Հեռ:  (374 10) 232600