Նորություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը «Ստանդարտացման միջազգային կազմակերպության» (ԻՍՕ) առաջարկով Հայաստանի Հանրապետության համալսարանների համար 2021 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կազմակերպել է «Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ) և նրա դերը համալսարանների ուսանողների կյանքն ավելի ապահով, հեշտ և լավը դարձնելու գործում» թեմայով հեռավար, անվճար միջազգային սեմինար:
Հայաստանի Հանրապետությունից սեմինարին մասնակցել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Հայ-Ռուսական համալսարանների, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ուսանողները:
«Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ) և նրա դերը համալսարանների ուսանողների կյանքն ավելի ապահով, հեշտ և լավը դարձնելու գործում» թեմայով սեմինարին մասնակեցել են 61 երկրներից 1750 ուսանողներ:
«Ստանդարտացման միջազգային կազմակերպության» (ԻՍՕ) ԴԵՎԿՈ կոմիտեի նախագահ, դոկտոր Մոջդեh Ռ. Թաբարին հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունից սեմինարին ակտիվ մասնակցած ուսանողներին: