ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ նիստը

17/06/2021 Նորություններ

2021 թվականի հունիսի 17-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի 7-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները:

Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ստանդարտացման և չափման միջոցների տեսակի հաստատման բաժնի պետ Թերեզա Բաբայանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ստանդարտացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության անցման, ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային ինստիտուտների համատեղ գործունեության մասին համաձայնագրի գործողությունների ծրագրի կատարումը, Հանձնաժողովի` միջազգային (տարածաշրջանային) ստանդարտների ռուսալեզու թարգմանությունների տվյալների բազայի ձևավորման մեխանիզմի վերաբերյալ Հանձնաժողովի առաջարկության նախագծի քննարկման հարցը։

Անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների և այլ փաստաթղթերի մշակման ֆինանսավորման մշտական ​​մեխանիզմի ներդրմանը, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների ցանկերի արդիականացման, տեխնիկական կանոնակարգման բազային կազմակերպությունների սահմանմանման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող միջպետական ​​ստանդարտների մշակման (փոփոխման և վերանայման) ծրագրերի իրականացման հարցերին։

Խորհրդի անդամները քննարկեցին ստանդարտացման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի (ՄՊԽ) համագործակցության ծրագրի իրականացման հարցը: