ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 61-րդ նիստը

26/05/2021 Նորություններ

2021 թվականի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի (ՄՊԽ) Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 61-րդ նիստը։

ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 61-րդ հեռավար նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ստանդարտացման ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները: 

Հեռավար նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին և տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը:

Անդրադարձ կատարվեց ՄՊԽ նախկին նիստերի որոշումների իրականացման ընթացքին, Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և Խորհրդի աշխատանքային խմբերի անցկացրած հանդիպումների արդյունքներին, ՄՊԽ ստանդարտների բյուրոյի կատարած աշխատանքներին:

Նիստի քննարկման հիմնական թեմաներն էին՝ Միջպետական ստանդարտացման 2019-2021թթ. ծրագրում փոփոխությունների հաստատումը, Միջպետական ստանդարտացման փաստաթղթերին առնչվող հարցերի (վերանայում, հրատարակում, վերահրատարակում, չեղարկում) քննարկումը, Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և ՄՊԽ ստանդարտացման ազգային մարմինների փոխգործակցության հարցը։