ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 58-րդ նիստը

22/12/2020 Նորություններ

2020 թվականի դեկտեմբերի 22-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) հերթական՝ 58-րդ նիստը: Նիստին մասնակցեցին ՄՊԽ ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄՊԽ ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:  

Հեռավար նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը և գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը:

Նիստի շրջանակներում անցկացվեց Ապրանքների և ծառայությունների որակի ոլորտում 2019 թվականի նվաճումների ԱՊՀ մրցանակաբաշխության դափնեկիրների և դիպլոմանտների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև հաստատվեցին գործողության մեջ դնելու և չեղարկման ենթակա միջպետական ստանդարտների ցանկերը։

Քննարկվեցին մի շարք աշխատանքային հարցեր, անդրադարձ կատարվեց ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտների խնդիրներին, ՄՊԽ որոշումների իրականացման առաջընթացին, ՄՊԽ ստանդարտների բյուրոյի կատարած աշխատանքներին: Քննարկվեց նաև ՄՊԽ մինչև 2030 թվականի ռազմավարության գործողությունների պլանը: