ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Տեղի ունեցավ ԵԱՏՄ Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

15/12/2020 Նորություններ

2020 թվականի դեկտեմբերի 15-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների Ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի 6-րդ հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարները: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին ԵԱՏՄ-ում ստանդարտացման զարգացման համաձայնեցված գործողությունների կարգի, ԱՊՀ ՄՊԽ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ցանկերում ընդգրկված ստանդարտների տեքստերի հասանելիության և մի շարք այլ կազմակերպչական հարցեր:

Խորհրդի նախագահությունը 2021 թվականի համար ռոտացիոն կարգով փոխանցվեց Ղազախստանի Հանրապետության Առևտրի նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեին՝ Արման Աբենովի նախագահությամբ: