ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների առցանց նիստը

09/12/2020 Նորություններ

2020 թվականի դեկտեմբերի 9-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով կայացավ ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ազգային մարմինների ղեկավարները: 

Նիստի ընթացքում ստորագրվեց Համաձայնագիր «ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային ինստիտուտների համատեղ գործունեության մասին»:

Համաձայն ստորագրված փաստաթղթի` կողմերը նախատեսում են վարել համաձայնեցված քաղաքականություն հետևյալ ուղղություններում՝

  • Միջպետական ստանդարտների մշակման համատեղ պլանավորում,
  • ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտում համալիր տեղեկատվական ապահովման համակարգի զարգացում,
  • Միջպետական ստանդարտների պաշտոնական հրապարակում և դրանց տարածում,
  • Ստանդարտացման ոլորտում մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման ծրագրերի համակարգում,
  • Ստանդարտացման ոլորտում միջազգային համագործակցություն։