Նորություններ
Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն ընդլայնում և ամրապնդում է միջազգային համագործակցությունն իր գործընկեր կառույցների հետ։
Այդ համատեքստում 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և Ռուսաստանի Դաշնության Ստանդարտացման, չափագիտության համապատասխանության գնահատման գիտատեխնիկական տեղեկատվական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության մասին Համաձայնագիր։
Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է ստանդարտացման, համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության վարում, ինչպես նաև ստանդարտացման ազգային փաստաթղթերի փոխադարձ տրամադրում:
Սույն Համաձայնագրի շրջանակում կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխանակել նաև հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվական այլ նյութեր: