ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Եվրասիական տարածքում ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն

26/10/2020 Նորություններ

2020 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ եվրասիական տարածքում ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտում միջազգային համագործակցության զարգացման թեմայով։

Խորհրդակցությանը մասնակցում էին ԵԱՏՄ ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ազգային մարմինների ներկայացուցիչները: «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ներկայացնում էր տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց ստանդարտացման, չափագիտության և հավատարմագրման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և միջազգային կազմակերպությունների (ИСО, МОЗМ, ИАФ) միջև համագործակցության նոր ձևաչափի մշակման և ամրապնդման հարցը:

Խորհրդակցության մասնակիցներն ընդգծեցին միջազգային համագործակցության կարևորությունը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկվեց մշակել այս հարցը Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (МГС) հետ միասին` «ИСО – МГС – ЕЭК» ձևաչափով: