ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի հեռավար աշխատանքային հանդիպումը

04/06/2020 Նորություններ

2020 թվականի հունիսի 4-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները: 

Հեռավար հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին և տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը:

Վիդեոկոնֆերանսի ընթացքում մասնակիցները ելույթ ունեցան` ներկայացնելով COVID-19 համավարակի պայմաններում յուրաքանչյուր երկրի աշխատանքային փորձը, քննարկվեցին համավարակի համատեքստում ստանդարտացման, չափագիտության, գնահատման (հաստատում), հավատարմագրման և հսկողության բնագավառի աշխատանքային առանձնահատկությունները:

Ազգային մարմինների ղեկավարները քննարկեցին և հաստատեցին Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության նախագիծը: Իսկ Միջպետական ​​խորհրդի մինչև 2030 թվականի ռազմավարության ծրագիրը նախատեսվում է ընդունել արդեն 2020 թվականի հուլիսի վերջին անցկացվելիք Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 57-րդ նիստի ընթացքում, որը ևս տեղի կունենա վիդեոկոնֆերանսի ֆորմատով: