Նորություններ
Սույն թվականի նոյեմբերին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում աշխատակիցների համար անցկացվեցին դասընթացներ՝ «Չափագիտության օրենսդրական հիմունքները» և «Չափագիտության հիմունքները» թեմաներով, որի ավարտին կազմակերպվեց քննություն՝ համաձայն «ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ» գործող նոր կարգի: Գործընթացին մասնակցեցին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության 8 աշխատակիցներ: