Նորություններ
«Հարավային Կովկասի երկրներում որակի ենթակառուցվածքների ուժեղացում» ծրագրի շրջանակներում (ծրագրի համարը՝ 95333) սույն թվականի դեկտեմբերի 11-ին և 12-ին Թբիլիսիում տեղի ունեցավ ղեկավար կազմի տարեկան նիստը, որին մասնակցեցին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը և որակի կառավարիչ Գևորգ Մարտոյանը:
Տարեկան նիստի նպատակն էր ամփոփել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նախածել 2020 թվականի միջոցառումների ցանկը, վեր հանել եղած խնդիրները և առաջարկել դրանց վերաբերյալ լուծումներ:
Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) ներկայացուցիչները ներկայացրին 2020 թվականի ընթացքում PTB-ի կողմից իրականացվելիք և տարածաշրջանային բնույթ կրող ծրագրից ակնկալվող արդյունքները:
Հայկական և վրացական կողմերը հանդես եկան զեկույցներով` նշելով տարածաշրջանի չափագիտության ազգային ինստիտուտների զարգացման հիմնական ուղիները, առկա խնդիրները, դրանց լուծման ճանապարհները և խոչընդոտող հանգամանքները: Կայացավ բաց քննարկում` հարց-պատասխան ձևաչափով, և մշակվեց 2020 թվականի ծրագրի իրականացման ժամանակացույցի նախնական տարբերակը՝ ըստ առաջնահերթությունների:
Հատկանշական էին հատկապես «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի ձեռք բերած պայմանավորվածությունները PTB-ի ներկայացուցիչների հետ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում հիմնվելիք տրամաչափարկման լաբորատորիաների հետ կապված` ISO 17025:2017–ի մասով, որը ենթադրում է PTB-ի աջակցությամբ իրականացվող վերապատրաստման դասընթացներ ՀՀ-ում` PTB-ի փորձագետների կողմից` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետների համար: Ձեռք բերվեց պայմանավորվածություն PTB-ի օժանդակությամբ` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի որակի կառավարման համակարգի համար intranet ստեղծելու վերաբերյալ (ներառյալ անհրաժեշտ օժանդակ սարքավորումները):