ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումը

25/10/2019 Նորություններ

Սույն թվականի հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների «Եվրասիական շաբաթ» ամենամյա ցուցահանդեսային ֆորումը: Բացման խոսք ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց` ֆորումը կարող է դառնալ գերազանց հնարավորություն ինտեգրման գործընթացների զարգացման համար` օգուտ բերելով տարբեր պետությունների գործարար շրջանակներին:

Համաժողովին իրենց մասնակցությունն ունեցան նաև ՀՀ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները` ի դեմս գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Կամո Մովսիսյանի:

Ֆորումի նպատակն էր` ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրման ամրապնդումը, տնտեսական ներուժի ավելացումը և արտադրական համագործակցությունը: Մասնակիցների կողմից հատուկ ուշադրության արժանացավ B2B-շփումների ցանցի զարգացումը և որպես հնարավոր սպառողների և ներդրողների` երրորդ երկրների ընկերությունների ներգրավումը` մրցունակ և արտահանման կողմնորոշված արտադրանքի ստեղծման համար: Ուշադրության կենտրոնում էին նաև բիզնես կլիմայի, արտադրական կապերի և արտահանման ներուժի ընդլայնման հարցերը:    

Գործնական միջոցառման հարթակում հանդիպեցին ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետներ, ոլորտային նախարարությունների ղեկավարներ, մի շարք գործընկեր-երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներ: Երեք օրվա ընթացքում կայացավ 35 դիսկուսիոն նիստ. մասնակցեցին 31 երկրի ներկայացուցիչներ:

Այս տարի առաջին անգամ անցկացվեց մասշտաբային ցուցահանդես, որին մասնակցեց 101 ընկերություն: Իրենց արտադրանքը, ինչպես նաև արտադրական և կոոպերացիոն պոտենցիալ հնարավորությունները ներկայացրեցին արտահանման կողմնորոշում ունեցող վեցը կարևոր ճյուղերի ձեռնարկություններ՝ դեղագործության և բժշկական սարքավորումների, թեթև արդյունաբերությաւն, գյուղատնտեսության, շինարարական նյութերի արտադրության, ոսկերչական  արդյունաբերության, ՏՏ-տեխնոլոգիաների, ներառյալ՝ IT ոլորտը: Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին խոշոր ընկերություններ, ինչպես օրինակ՝ Ростех-ը և ЦРПТ-ն: