ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում անցկացվել է «Ստանդարտացման և չափագիտության հիմունքներ» թեմայով դասընթաց

17/05/2022 Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատողների մասնագիտական իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով սույն թվականի մարտի 21-ից մայիսի 16-ը ներառյալ անցկացվեց «Ստանդարտացման և չափագիտության հիմունքներ» թեմայով դասընթաց։

Ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը դասընթացի շրջանակում ներկայացրեց «ՍՉԱՄ և ՀՀ ստանդարտացման և չափագիտության ոլորտի հեռանկարներ» թեման, ընկերության փոխտնօրեն Արտակ Շահբազյանը՝ «Ապրանքներ, որոնք ենթական են տեխնիկական կանոնակարգման. առաջիկայում սպասվող տեխնիկական կանոնակարգեր» թեման, իսկ Կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը՝ «Որակի կառավարման համակարգեր» և Փորձարկումների լաբորատորիայի բաժնի պետ Անատոլի Տոկարևը՝ «ՍՉԱՄ» ՓԲԸ լաբորատոր կարողություններ» թեմաները։ Չափումների միասնականության ապահովման մասին ՀՀ օրենքի վերաբերյալ մանրամասն խոսեց ընկերության գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը, իսկ Ստանդարտացման մասին ՀՀ օրենքի և Ընկերության կանոնադրության, կառուցվածքի վերաբերյալ՝ ընկերության տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը։ Դասընթացի շրջանակում ընկերության որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանի կողմից անդրադարձ կատարվեց «Հաճախ հանդիպող ռիսկային դեպքերում պատշաճ վարվելակերպին», իսկ Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետներ Մանե Շահբազյանը և Լուիզա Ալեքսանյանը համապատասխանաբար ներկայացրեցին «Անձնակազմի կառավարման բաժնի կանոնակարգը, պաշտոնի անձնագիրը» և «ՍՉԱՄ» ՓԲԸ ներքին կանոնակարգը» թեմաները։