Նորություններ
Սույն թվականի մայիսի 18-ին վիդեոկոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի միջև։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ստորաբաժանումների ղեկավարները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը՝ ընդգծելով երկկողմ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։
Աշխատանքային հանդիպման մասնակիցներն ընդգծեցին երկու երկրների միջև համագործակցության ձևավորման, ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը։
ՉԺՀ չափագիտության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դուան Յանինգը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով ինստիտուտի լաբորատոր կարողությունները, ոլորտային հնարավությունները, միջազգային համագործակցության շրջանակը։
Համապատասխան զեկույցով չին գործընկերներին ներկայացվեցին նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության գործունեության շրջանակը, լաբորատոր կարողությունները, առաջնահերթությունները, զարգացման հիմնական ուղիները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց չափագիտության ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա խորացման, փորձի փոխանակման և հուշագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ: