Նորություններ
Չափագիտության համաշխարհային օրվա առթիվ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Շնորհակալագրով է պարգևատրել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանին` ՀՀ չափագիտության ոլորտի կայացման, զարգացման և միջազգային կառույցներում ինտեգրման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից Շնորհակալագիր է տրվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանին` hամատեղ աշխատանքում ցուցաբերած բարձր մասնագիտական փորձառության և արդյունավետ համագործակցության համար։
ՀՀ չափագիտության ոլորտի կայացմանն ու զարգացմանն ուղղված նշանակալի ներդրումների համար նախարարի կողմից Շնորհակալագրեր են ստացել նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Ոսկանյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը, Քարտուղարության պետ Ռուզաննա Սարյանը, Ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի վարիչ Արմենուհի Խաչատրյանը, Իոնիզացիոն չափումների լաբորատորիայի վարիչ Խաչիկ Գրիգորյանը, Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիայի վարիչ Գարիկ Մարտիրոսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետներ Ալեքսանդր Լալայանը և Ռուզաննա Զետչյանը, Գազի և հեղուկների ծախսի չափումների բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գյոզալյանը։



